ՍԱՂՄՈՍՆԵՐ 24 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՄեծ Թագավորը Դավթի սաղմոս։ 1 Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները, 2 Որովհետև ինքը հիմնեց այն ծովերի վրա և հաստատեց այն գետերի վրա։ 3 Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի նրա սուրբ տեղում։ 4 Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։ 5 Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն։ 6 Այս այն ազգն է, որ փնտրում է նրան, որ փնտրում է քո երեսը, ո՛վ Հակոբի Աստված։ (Սելա)։ 7 Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը մտնի ներս։ 8 Ո՞վ է այդ փառքի Թագավորը. Տերը՝ զորավոր և հզոր. Տերը՝ պատերազմի մեջ հզոր։ 9 Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը ներս մտնի։ 10 Ո՞վ է այդ փառքի Թագավորը. զորքերի Տերը. նա է փառքի Թագավորը։ (Սելա)։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia