Ծովի խորխորատները բացվեցին, և երևան եկան հիմքերը տիեզերքի՝ Տիրոջ սաստից ու նրա բարկության շնչից։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բերանիս խոսքերը թող հաճելի լինեն քեզ, Եվ սրտիս խորհուրդներն ամեն ժամ քո առջև լինեն, Տե՜ր, Օգնակա՛ն իմ և փրկի՛չ իմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երևացին ջրերի հատակները, և երկրի հիմքերը հայտնվեցին քո սաստելուց, Տե՛ր, քո բարկության հողմի փչելուց։ |
Ծովի խորխորատները բացվեցին, և երևան եկան հիմքերը տիեզերքի՝ Տիրոջ սաստից ու նրա բարկության շնչից։
Ես նրան այնպիսի մի ոգի կներշնչեմ, որ նա, մի գույժ լսելով, իր երկիրը կվերադառնա, և ես սրով նրան կոչնչացնեմ իր երկրում”»։
Քո զայրույթի հողմից ճեղքվեցին ջրերը, պարիսպների նման քարացան ջրերը, ալիքները ծովի մեջ քարացան։
Այլ պիտի պաշտպանի տնանկին, և պիտի հանդիմանի երկրի խոնարհներին. իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։
Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։
Այսպես է ասում Տերը. «Եթե անգամ երկինքը դեպի վեր բարձրանա, իսկ երկրի հատակները դեպի վար խոնարհվեն, ես դարձյալ չեմ անտեսի համայն Իսրայելի ազգին այն ամենի համար, որ նա կատարեց։
Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր, որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։
Տերը վերակացու կլինի նրանց, և կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը, Ամենակալ Տերը կփողահարի, և կընթանա իր սպառնալիքի շարժումով։
Մինչ Սամուելը ողջակեզն էր մատուցում, այլազգիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Այդ ժամանակ Տերը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրա, և նրանք շփոթվեցին ու պարտվեցին Իսրայելից։