ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞վ կարող է իր հանցանքները մտապահել. Իմ գաղտնի մտքերից մաքրի՛ր ինձ, Տե՜ր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը որոտաց երկնքում, և Բարձրյալն իր ձայնը տվեց կարկուտով ու կրակի կայծակներով։ |
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
Ողջ ժողովուրդը լսում էր որոտի ու շեփորի ձայնը, տեսնում բոցերն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։
Կարկուտ էր և կարկուտի մեջ՝ բորբոքված կրակ։ Կարկուտն այնքան սաստիկ էր, որ նմանը չէր եղել եգիպտացիների ողջ երկրի վրա՝ այնտեղ մարդ բնակվելուց ի վեր։
Եվ քերովբեների թևերի ձայնը լսելի էր մինչև արտաքին գավիթը, նման Ամենակալի ձայնի նման, երբ խոսում էր։
Եվ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր՝ «Որոտմունք է լինում»։ Ոմանք էլ ասում էին. «Նրա հետ մի հրեշտակ խոսեց»։
Նրանք պիտի հյուծվեն սովից ու թռչունների չափաբաժին ուտելուց։ Անբուժելի հիվանդություններ և գազանների ժանիքներ և երկրի երեսին բարկությամբ սողացողների պիտի ուղարկեմ նրանց վրա։
Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի որդիների առաջից, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի քարեր թափեց մինչև Ազեկա։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց Իսրայելի որդիները պատերազմում սրով կոտորեցին։
Եվ լսեցի մի ձայն, ինչպես ձայնը մի մեծ բազմության, ինչպես ձայնը հորդառատ ջրերի և ինչպես ձայնն ուժեղ որոտի, որ ասում էր դարձյալ. «Ալելուիա՜. թագավորեց մեր Ամենակալ Աստվածը։
Այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ ու որոտներ, և աթոռի առաջ կային բորբոքված կրակի յոթ ջահեր, որ Աստծու յոթ Հոգիներն են։
Հրեշտակը վերցրեց և խնկամանը զոհասեղանի կրակով լցրեց և այն գցեց երկրի վրա. ձայն ու որոտ, փայլատակում ու մեծ երկրաշարժ եղան։
Մինչ Սամուելը ողջակեզն էր մատուցում, այլազգիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Այդ ժամանակ Տերը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրա, և նրանք շփոթվեցին ու պարտվեցին Իսրայելից։