Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Եվ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր՝ «Որոտմունք է լինում»։ Ոմանք էլ ասում էին. «Նրա հետ մի հրեշտակ խոսեց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր. «Որոտմունք եղավ»։ Ուրիշներն ասում էին. «Նրա հետ հրեշտակ խոսեց»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:29
12 Խաչաձեւ Հղումներ  

Երկնքից մի ձայն լսեցի, որ նման էր առատահոս ջրերի և ուժեղ որոտի ձայնի, և լսեցի ինչպես քնարահարների ձայնը, երբ նվագում են իրենց քնարները։


Եվ երկնքում բացվեց Աստծու տաճարը, երևաց Աստծու Ուխտի տապանակն իր տաճարում. և եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և ուժեղ կարկուտ։


Հրեշտակը վերցրեց և խնկամանը զոհասեղանի կրակով լցրեց և այն գցեց երկրի վրա. ձայն ու որոտ, փայլատակում ու մեծ երկրաշարժ եղան։


Տեսա նաև, որ Գառը բացեց յոթ կնիքներից մեկը. և չորս կենդանիներից մեկից լսեցի որոտի նման մի ձայն, որ ասում էր՝ արի՛։


Եվ քերովբեների թևերի ձայնը լսելի էր մինչև արտաքին գավիթը, նման Ամենակալի ձայնի նման, երբ խոսում էր։


Թե՞ կարծում ես, որ Տիրոջ հետ նույն բազուկն ունես կամ նրա հետ նույն ձայնով ես որոտում։


Ողջ ժողովուրդը լսում էր որոտի ու շեփորի ձայնը, տեսնում բոցերն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։


Երրորդ օրն առավոտյան Սինա լեռան վրա ձայներ, փայլատակումներ ու միգախառն ամպ եղավ, և շեփորի ձայնը հնչում էր ուժգին։ Բանակատեղիում գտնվող ողջ ժողովուրդը զարհուրեց։


Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ