Նրանց տվեցիր քո բարերար սուրբ հոգին՝ իմանալու Օրենքը. մանանան չհեռացրիր նրանց բերանից և նրանց ջուր տվեցիր վեմից՝ ծարավը հագեցնելու համար։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 143:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ազատություն պիտի տա մեր թագավորներին Եվ պիտի փրկի իր Դավիթ ծառային չար սրից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը, որովհետև դու ես իմ Աստվածը. քո բարի հոգին թող ինձ դեպի ուղիղ երկիր առաջնորդի։ |
Նրանց տվեցիր քո բարերար սուրբ հոգին՝ իմանալու Օրենքը. մանանան չհեռացրիր նրանց բերանից և նրանց ջուր տվեցիր վեմից՝ ծարավը հագեցնելու համար։
քանի որ Տերը ձեզ հիմարության ոգի խմեցրեց և խցանեց ձեր, ձեր մարգարեների, ձեր իշխանների ու ձեր ծածկատեսների աչքերը։
կամ ինչպես գրաստը՝ դաշտով, ու նրանք չհոգնեցին։ Տիրոջ Հոգին իջավ և առաջնորդեց նրանց»։ Քո ժողովրդին դու այնպես առաջնորդեցիր, որ քո անունը փառավորվի։
Եվ շատ ազգեր կգնան ու կասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհները, և կգնանք նրա շավիղներով»։ Քանի որ Սիոնից կելնեն օրենքները, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։
Եթե ամպն անգամ մեկ ամիս մնար ու հովանի լիներ խորանին, Իսրայելի որդիները բանակում էին ու չէին մեկնում։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ»։
Հույսի Աստված թող ձեզ լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք։
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և Հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք ինձ համար Աստծուն ուղղված աղոթքներով,
Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։
Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը. որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպե՛ս պետք է աղոթել։ Բայց Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ համար անմռունչ հառաչանքով։
ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, բնակվում է ձեր մեջ, և կարիք չկա, որ մեկը ուսուցանի ձեզ։ Այլ եղե՛ք այնպես, ինչպես որ նրա օծումն է ուսուցանում ձեզ ամեն ինչի մասին, որ ճշմարիտ է և ոչ սուտ։ Եվ ինչպես ուսուցանեց ձեզ, մնացե՛ք նրա մեջ։