Տերն ամեն չարից քեզ կպահի. Տերը կպահպանի անձդ։
Ես խաղաղության մարդ եմ, բայց երբ խոսում եմ նրանց հետ, կռվում եմ։
Ես Իսրայելի հավատարիմ խաղաղարարներից եմ, իսկ դու ուզում ես կործանե՞լ Իսրայելի այս քաղաքը։ Ինչո՞ւ ես բնաջնջում Տիրոջ ժառանգությունը»։
Երդվեց Տերը և չի զղջա. Դու ես քահանա հավիտյան՝ Մելքիսեդեկի կարգի համաձայն,
Սիրալիր էի եղբոր և ընկերոջ պես, Խոնարհ՝ սգավորի և տրտումի պես։
Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն։
Ձեր կողմից որքան հնարավոր է, բոլոր մարդկանց հետ խաղաղությո՛ւն պահեք։
Բոլորի հետ ջանացե՛ք ապրել խաղաղությամբ և սրբությամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի։
Հեփթայեն նորից պատգամավորներ ուղարկեց Ամովնի որդիների արքայի մոտ