Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 120 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Աղոթք օգնության համար
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը, և նա լսեց ինձ։

2 Տե՛ր, փրկի՛ր իմ անձը սուտ շրթունքներից, նենգավոր լեզվից։

3 Ի՞նչ է տալու քեզ և էլ ի՞նչ է քեզ ավելացնելու նենգավոր լեզուն։

4 Զորավոր մարդու նետերը սուր են՝ գիհիների կայծերով։

5 Վա՜յ ինձ, որ պանդուխտ եմ Մեսեքի մեջ և բնակվում եմ Կեդարի վրաններում։

6 Շատ երկար եղավ իմ անձի համար, որ բնակվեցի նրանց հետ, ովքեր ատում են խաղաղությունը։

7 Ես խաղաղության մարդ եմ, բայց երբ խոսում եմ նրանց հետ, կռվում եմ։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ