Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ես Իսրայելի հավատարիմ խաղաղարարներից եմ, իսկ դու ուզում ես կործանե՞լ Իսրայելի այս քաղաքը։ Ինչո՞ւ ես բնաջնջում Տիրոջ ժառանգությունը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ես Իսրայելի խաղաղարարներից ու հավատարիմներից եմ, իսկ դու ուզում ես մի մայրաքաղաք ոչնչացնել Իսրայելի մեջ. ինչո՞ւ բնաջնջես Տիրոջ ժառանգությունը»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:19
29 Խաչաձեւ Հղումներ  

Նա մոտեցավ ու ասաց. «Մի՞թե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը կնույնացվի ամբարիշտի հետ։


Քանզի արքան պետք է լսի ու ինձ փրկի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն Աստծու ժառանգությունից զրկել»։


Արդ, շուտափույթ կերպով մա՛րդ ուղարկեք ու իմա՛ց տվեք Դավթին՝ ասելով. “Այս գիշեր անապատի հովտում մի՛ մնա, այլ անցիր գնա՛. չլինի թե արքան և ամբողջ ժողովուրդը կորստյան մատնվեն”»։


Կինն ասաց. «Նախկինում այսպիսի խոսքեր էին ասում. “Թող գնան Աբելին ու Դանին հարցնեն, թե Իսրայելին հավատարիմ մարդկանց ձեռնարկած գործերը հաջող ավարտ կունենա՞ն”։ Անպայման պետք է Աբելին հարցնեին և այդպես էլ անում էին։


Հովաբը պատասխան տվեց՝ ասելով. «Քա՛վ լիցի ինձ, քա՛վ լիցի, թե բնաջնջեմ ու կոտորեմ։


Դավիթը գաբավոնացիներին ասաց. «Ի՞նչ անեմ ձեզ, ինչո՞վ քավություն անեմ, որ օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։


քանզի դու ես նրանց քեզ համար ժառանգորդ ընտրել բոլոր ազգերից, ինչպես ասել ես քո ծառա Մովսեսի միջոցով, երբ մեր հայրերին դուրս էիր բերում Եգիպտոսից, Տե՜ր, Տե՜ր»։


Քաղցեցին և ծարավեցին, Եվ նրանց հոգիները նվաղեցին իրենց ներսում։


Տերը չի թողնի մեղավորների գավազանը Արդարների ժառանգության վրա, Որ արդարներն իրենց ձեռքերը Չերկարեն անօրենության։


Եկե՛ք, իմ որդինե՛ր, և լսե՛ք ինձ. Տիրոջ երկյուղը ձեզ կուսուցանեմ։


«Կերավ ինձ, հասավ ինձ վրա, բաժանեց ինձ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, ինձ դարձրեց կարծես մի դատարկ աման, վիշապի նման ինձ կուլ տվեց, իր փորը լցրեց իմ փափկություններով։ Հեռացան իմ տանջանքները,


«Բաբելոնում վրեժխնդիր պիտի լինեմ Բելից, և ինչ որ նա կուլ տվեց, նրա բերանի՛ց պիտի հանեմ։ Ազգերն այլևս նրա մոտ չեն հավաքվի։ Բաբելոնի պարիսպներն էլ խորտակվեցին։


Քո բոլոր թշնամիներն իրենց բերանները բացեցին քեզ վրա, սուլում էին և կրճտում իրենց ատամները՝ ասելով. «Եկեք կո՛ւլ տանք սրան. չէ՞ որ սա այն օրն է, որին սպասում էինք. ահավասիկ տեսանք, գտանք ու հասանք նրան»։


Տերն անխնա խորտակեց Հակոբի տան գեղեցկությունը, քանդեց ու չխնայեց, Հուդայի դստեր ամրոցները գետնին հավասարեցրեց, անարգեց նրանց իշխաններին ու թագավորներին։


Տերը, իբրև թշնամի, կործանեց Իսրայելը, կործանեց նրա թագավորին, կործանեց նրա բոլոր ամրոցները և Հուդայի դստեր տառապանքներին տառապանքներ ավելացրեց։


երկիրը բացվեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխին հարած մարդկանց ու նրանց անասուններին։


և երկիրը, բացելով իր բերանը, կուլ տվեց նրանց ու Կորխին, իր ժողովրդի հետ։ Այդ ժամանակ կրակը լափեց երկու հարյուր հիսուն հոգու, որպեսզի մյուսների համար դաս լինի։


Եվ երբ այս մահկանացու մարմինը զգեստավորվի անմահությամբ, և այս եղծելի մարմինը՝ անեղծությամբ, այդժամ կիրականանա գրված խոսքը, թե՝ «Մահը կուլ գնաց հաղթանակին (Ես. 25.8)։


Քանի դեռ այս տան մեջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետև ոչ թե ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայինը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը կլանվի կյանքից։


Եթե մոտենաս մի քաղաքի՝ նրա դեմ պատերազմելու համար, նախ նրա բնակիչներին խաղաղության կո՛չ արա։


Տիրոջ բաժինը եղավ իր ժողովուրդը՝ Հակոբը, իսկ իր ժառանգության վիճակը՝ Իսրայելը։


մանավանդ թագավորների ու բոլոր նրանց համար, ովքեր իշխանության գլուխ են կանգնած, որպեսզի մեր կյանքը վարենք խաղաղությամբ ու հանդարտությամբ, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ։


Իսրայելի մեջ հզորներ չմնացին, չմնացին, մինչև որ մեջտեղ ելավ Դեբովրան, մինչև որ մեջտեղ ելավ Իսրայելի մայրը։


Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.


Արդ, իմ տեր արքան թող լսի իր ծառայի խոսքերը. “Եթե Աստված է քեզ շարժել իմ դեմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթե մարդկանց որդիներն են արել, Տիրոջ առջև անիծյալ լինեն նրանք, քանի որ նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգությունից”։ Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստվածների”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ