ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Իմ նեղության մեջ Ես աղոթեցի Տիրոջը, Եվ Տերը լսեց ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանելի են ճանապարհով անմեղները, որոնք գնում են Տիրոջ օրենքով։ |
«Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։
Ավսիտ աշխարհում Հոբ անունով մի մարդ կար։ Նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից։
Տերն ասաց նրան. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին, որի նման անարատ, ճշմարիտ, աստվածապաշտ, ամեն տեսակի չար գործերից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա»։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար «Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-
Աստծու համար պիղծ են թյուր ճանապարհները, և նրան ընդունելի են ուղիղ ճանապարհով ընթացողները։
Արդարությունն անմեղներին պահում է ճանապարհներին, մեղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին։
որպեսզի իմ հրամանների համաձայն ընթանան, իմ իրավունքը պահեն ու կատարեն և ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ իրենց համար՝ Աստված։
Եփրեմի համար։ Այլևս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կզորացնեմ նրան. ես պտղառատ այգի եմ. ինձնից պտուղ գտնվեց քեզ վրա»։
Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։
Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Իսկ ով աչքերը հառած է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ է հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է. նա իր արածի մեջ երանելի կլինի։
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իշխանություն ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։