Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 111:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրա սերունդը հզոր կլինի երկրի վրա, Եվ ուղղամիտ ազգը կօրհնվի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են դրանք։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 111:2
28 Խաչաձեւ Հղումներ  

Ակա՛նջ դիր սրանց, Հո՛բ, եկ զգուշացի՛ր Տիրոջ զորությունից։


Խափանում է ամեն մարդու ձեռքի գործը, որպեսզի յուրաքանչյուր ոք իմանա իր թույլ լինելը։


որ կատարում է մեծ ու անքննելի, փառավոր ու հրաշակերտ գործեր, որոնք թիվ ու հաշիվ չունեն,


Նա է արարել մեծամեծ ու անքննելի, փառավոր ու հրաշակերտ բաները, որոնց թիվ ու հաշիվ չկա։


Չափազանց աճեցրեց իր ժողովրդին Եվ նրան իր թշնամիներից ավելի զորացրեց։


Հրամայեց, և եկան Անհամար մորեխներ և խառնիճներ։


Հոգացի քո պատվիրաններին Եվ զգուշացա քո ճանապարհին,


Արդարները պիտի գոհություն մատուցեն քո անվանը, Ուղղամիտները քո դիմաց պիտի բնակվեն։


Տե՛ր, ցածրացրո՛ւ երկինքը և իջի՛ր, Մոտեցի՛ր լեռներին, և թող ծխան։ Փայլատակի՛ր քո շանթերը և խռովեցրո՛ւ նրանց,


Ինչպե՞ս է անմիտն ունեցվածք գտնում, քանի որ հասու չէ, թե ի՛նչ է իմաստությունը։


Այդպես էլ իմաստության խոհեմությունը կլինի քո հոգու համար, և եթե այն գտնես, քո վախճանը բարի է լինելու, և հույսդ չի կտրվելու։


Նրա ստեղծած ամեն բան բարի է իր ժամանակի մեջ. ահա մարդկանց սրտերում մի ամբողջ հավիտենություն է հաստատել Աստված, որպեսզի սկզբից մինչև վերջ մարդն այդպես էլ չկարողանա հասկանալ Աստծու ստեղծագործությունը։


Ո՞վ իր ափով չափեց ջրերը, թզով՝ երկինքը և քիլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։


Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝


Մարմնականը խորհելը մահ է, իսկ հոգևորը խորհելը՝ կյանք և խաղաղություն։


և որքա՜ն գերազանց ու մեծ է այն ուժը, կարողությունն ու զորությունը, որ ներգործում է մեր՝ հավատացյալներիս մեջ։


Նրանք Աստծու առաջ երգում էին Մովսեսի՝ Աստծու ծառայի և Գառան երգերը՝ ասելով. «Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ, մեծամեծ և սքանչելի են գործերը քո (Սաղ. 85(86).10), արդար ու ճշմարիտ՝ ճանապարհները քո, Ո՛վ Թագավորդ բոլոր ազգերի։