Մեղավորներն ահա լարել են իրենց աղեղները Եվ պատրաստել են իրենց նետերը կապարճների մեջ, Որ մութն ընկնելիս ուղղամիտների վրա արձակեն։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 11:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փրկի՛ր ինձ, Տե՜ր, քանզի աստվածավախ չմնաց, Նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ահա ամբարիշտներն աղեղ են լարում և իրենց նետերն են պատրաստում լարի վրա, որ խավարում խփեն նրանց, ովքեր ուղիղ են սրտով։ |
Մեղավորներն ահա լարել են իրենց աղեղները Եվ պատրաստել են իրենց նետերը կապարճների մեջ, Որ մութն ընկնելիս ուղղամիտների վրա արձակեն։
Թշնամին հալածեց հոգիս, կյանքս հողին խոնարհեցրեց Եվ ինձ նստեցրեց խավարում՝ որպես հավերժական մեռյալ։
Նայեցիր երկրին ու արբեցրիր այն Եվ բազմացրիր նրա հարստությունը։ Աստծու գետը լի եղավ ջրով. Դու պատրաստեցիր նրա կերակուրը,
Թող մեղավորների չարիքները վերջ գտնեն, Իսկ արդարին հաջողությո՛ւն տուր։ Դու քննում ես սրտերն ու երիկամները, Ո՜վ արդար Աստված։
Յուրաքանչյուրդ ձեր ընկերոջից զգո՛ւյշ եղեք և հույս մի՛ դրեք ձեր եղբայրների վրա, որովհետև ամեն եղբայր խաբելով խաբում է, և ամեն բարեկամ ընթանում է նենգությամբ։
Սավուղը մտածեց. «Նրան կնության տամ, որ նրա համար որոգայթ դառնա»։ Եվ այլազգիների ձեռքը Սավուղի վրա էր։ Այդպիսով Սավուղը երկրորդ անգամ ասաց Դավթին. «Այսօր դու ինձ փեսա կդառնաս»։
Դավիթը Սավուղի մասին իմացավ, որ նա չարությունից չի հրաժարվել։ Դավիթը Աբիաթար քահանային ասաց. «Բե՛ր Տիրոջ եփուդը»։