ՍԱՂՄՈՍՆԵՐ 102:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես հայրն է գթում իր զավակներին, Այնպես Տերը գթաց իրենից երկյուղածներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը։ |
Ուրեմն ինձ թող հալածի թշնամին, Հասնի և կորստի մատնի կյանքն իմ, Իսկ փառքս հողին հավասար դարձնի։
Եվ Աստված նորից ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, առաքեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ հավիտենական անունը, որով կհիշեք ինձ սերնդեսերունդ։
Իսկ ի՞նչ պատասխան են տալու ազգերի թագավորները, քանի որ Տերը հաստատեց Սիոնի հիմքերը, և նրա շնորհիվ պիտի փրկվեն ժողովրդի աղքատները»։
դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։
Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի երկրում և նրա քաղաքներում, երբ վերադարձնեմ նրա գերյալներին, պիտի կրկնեն այս խոսքը. “Օրհնյա՜լ է Տերն իր արդար ու սուրբ լեռան վրա”։
Նա նրանց պատասխանեց. «Ձեզ համար չէ ժամն ու ժամանակն իմանալը, որ Հայրը հաստատեց իր իշխանությամբ։
Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ Օրենքի տակ՝
սպասելով և ջանալով հասնել Տիրոջ օրվա գալստյան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և բնության տարրերը հրկիզվելով պիտի հալվեն։
Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։