ՍԱՂՄՈՍՆԵՐ 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև Տերը ճանաչում է Արդարների ճանապարհը, Մինչդեռ ամբարիշտների ճանապարհները կկորչեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։ |
Թշնամին հալածեց հոգիս, կյանքս հողին խոնարհեցրեց Եվ ինձ նստեցրեց խավարում՝ որպես հավերժական մեռյալ։
Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջև, իսկ ով արդարությանն է հետևում, Տերը սիրում է նրան։
Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, որոնք սպասում են իրեն նեղության օրը. և ճանաչում է իրենից երկյուղածներին։
«Մտեք նե՛ղ դռնով. որքա՜ն ընդարձակ է այն դուռը և լայն՝ այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով։
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։
Բայց այս մարդիկ, անբան անասունների են նման և ի բնե բռնվելու ու սպանվելու համար են. իրենց չիմացած բաների դեմ են հայհոյում. և իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով՝
Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։