Ասորեստանի արքա Փուան հարձակվեց Իսրայելի վրա։ Մանայեմը Փուային հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա իրեն աջակից լինի, և Մանայեմն իր թագավորությունն իր ձեռքում պահի։
ՈՎՍԵԵ 5:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր ցավերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մոտ և պատգամավորներ ուղարկեց Հարիմի արքային, բայց նա չկարողացավ ո՛չ ձեզ փրկել, ո՛չ էլ հանգստացնել ձեզ ցավերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, իսկ Հուդան՝ իր վերքը, Եփրեմը գնաց Ասորեստան և մեծ թագավորի մոտ մարդ ուղարկեց, բայց նա չի կարող առողջացնել ձեզ կամ բուժել ձեր վերքը։ |
Ասորեստանի արքա Փուան հարձակվեց Իսրայելի վրա։ Մանայեմը Փուային հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա իրեն աջակից լինի, և Մանայեմն իր թագավորությունն իր ձեռքում պահի։
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. «Ես քո ծառան ու քո որդին եմ։ Արի՛ և փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայելի արքայի ձեռքից, որոնք ինձ վրա են հարձակվել»։
Այն ժամանակ պատասխան է տալու՝ ասելով. «Իշխան չեմ լինի, որովհետև իմ տանը ո՛չ հաց կա, ո՛չ էլ հագուստ. ես այս ժողովրդի վրա իշխան չեմ դառնա»։
Ոողան, ինձ թողնելով, պոռնկացավ, աչքը գցեց իր հոմանիների՝ իրեն հարևան ասորեստանցիների վրա,
Եվ նրան կապկպած ասորեստանցիների մոտ՝ Հարիմ արքային նվեր կտանեն. կաշառքով կընդունի Եփրեմին. Իսրայելը կամաչի իր խորհուրդների համար։
Եփրեմն ինձ պաշարեց ստությամբ, և Իսրայելի և Հուդայի տունը՝ ամբարշտությամբ. արդ՝ Աստված ճանաչեց նրանց,
Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք, դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և ասե՛ք նրան. «Կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որպեսզի անիրավություն չգործենք, այլ բարիք ընդունենք և հատուցենք մեր շուրթերի պտուղը», և կվայելեն ձեր սրտերը բարության մեջ։
քանի որ սաստիկ պոռնկացավ նրանց մայրը և ամոթահար արեց նրանց, որոնց ծնեց, քանի որ ասաց. «Կգնամ իմ հոմանիների հետևից, որոնք ինձ կտան իմ հացն ու ջուրը, հագուստը և իմ կերպասը, իմ գինին, իմ ձեթը և այն ամենը, ինչ որ ինձ պետք է»։
Եփրեմը նման էր անմիտ աղավնու, որ սիրտ չունի. Եգիպտոս էին կանչվում, բայց գնացին ասորեստանցիների մոտ։
որովհետև սաստկացան նրա հարվածները, քանի որ հասան մինչև Հուդա և մոտեցան մինչև իմ ժողովրդի դռները և Երուսաղեմ։