որ քո արդարությունը Չեմ ծածկել իմ սրտում, Նաև քո ճշմարտությունն ու քեզնով փրկությունը։ Ասացի և չթաքցրի քո ողորմությունն Ու քո ճշմարտությունը մեծ ժողովից։
Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը մղեղի նման է դառնալու, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։
քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշվեն ձորձերի պես և ինչպես բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարությունը պիտի մնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդից սերունդ»։