Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՄԻՔԻԱ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 որովհետև սաստկացան նրա հարվածները, քանի որ հասան մինչև Հուդա և մոտեցան մինչև իմ ժողովրդի դռները և Երուսաղեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Որովհետև անբժշկելի է նրա վերքը. մինչև Հուդա եկավ, հասավ իմ ժողովրդի դարպասին՝ մինչև Երուսաղեմ։

Տես գլուխը Պատճենել




ՄԻՔԻԱ 1:9
15 Խաչաձեւ Հղումներ  

Ո՞վ սկսեց բարիք անել ցավերի մեջ բնակվողին, քանի որ փորձանքներ իջան Տիրոջից Երուսաղեմի դռների վրա։


Ինչո՞ւ նրանք, որ ինձ տրտմություն են պատճառում, զորանում են, իսկ իմ վերքերն ահավոր են. ինչպե՞ս պիտի բժշկվեմ։ Ինձ համար եղավ անպետք ջուր, որին չի կարելի վստահել։


Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան, սգի պիտի մատնվեն, իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալվես գետնին։


Գնա՛ Գաղաադ և բուսայուղ դե՛ղ հավաքիր եգիպտացիների կույս դստեր համար. իզուր ես դեղաբույսեր հավաքում. ոչ մի տեղից քեզ օգուտ չկա։


Ես կործանումով հարվածեցի քեզ քո մեղքերի համար։


Թարախակալվեցին քո վերքերը, և քո անկմանը բուժում չկա. բոլորը, որ լսեցին քո գույժը, կծափահարեն քո անկման համար, քանզի ո՞ւմ վրա հանապազ չի գնացել քո չարությունը։


Եզեկիայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի երկրի ամուր քաղաքների վրա և գրավեց դրանք։


Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զորքով Երուսաղեմ՝ Եզեկիա արքայի մոտ ուղարկեց Ռափսակին, որը եկավ կանգ առավ Կտավ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերևի ավազանի ջրմուղի մոտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ