Այս եղավ, որովհետև Իսրայելի որդիները մեղանչեցին Տիրոջ՝ իրենց Աստծու նկատմամբ, որն իրենց հանել էր եգիպտացիների երկրից և ազատել եգիպտացիների արքայի՝ փարավոնի ձեռքից։ Սակայն նրանք սկսեցին պաշտել օտար աստվածների,
ՈՎՍԵԵ 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հարցնում էին վիճակաքարերով և նրա գուշակաձողերով հայտնում էին նրան. պոռնկության ոգով մոլորվեցին և պոռնկանալով հեռացան իրենց Աստծուց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ ժողովուրդն իր փայտե արձանին է հարցնում, և իր ցուպը պատասխանում է իրեն. որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է, և իրենց Աստծուց հեռանալով՝ պոռնկացան։ |
Այս եղավ, որովհետև Իսրայելի որդիները մեղանչեցին Տիրոջ՝ իրենց Աստծու նկատմամբ, որն իրենց հանել էր եգիպտացիների երկրից և ազատել եգիպտացիների արքայի՝ փարավոնի ձեռքից։ Սակայն նրանք սկսեցին պաշտել օտար աստվածների,
այլ ընթացար Իսրայելի թագավորի ուղիով, Աստծու հանդեպ անհավատարմության մղեցիր Հուդային ու Երուսաղեմի բնակիչներին, ինչպես որ արել էր Աքաաբի տունը, և քո հոր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լավ էին, սպանեցիր,
Նրանք փայտին ասացին. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դո՛ւ ծնեցիր ինձ”։ Եվ նրանք ոչ թե իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձության ժամին պիտի ասեն. “Արի փրկի՛ր մեզ”։
Նաև Սամարիայի մարգարեների մեջ տեսա անօրենություն, քանի որ Բահաղի անունից մարգարեացան և մոլորեցրին իմ ժողովրդին՝ Իսրայելին։
Չի լինելու այնպես, ինչպես դուք եք ասում, թե՝ “Մենք կլինենք հեթանոսների կամ երկրի այն ազգերի նման, ովքեր ծառեր ու քարեր են պաշտում”։
Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք, դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և ասե՛ք նրան. «Կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որպեսզի անիրավություն չգործենք, այլ բարիք ընդունենք և հատուցենք մեր շուրթերի պտուղը», և կվայելեն ձեր սրտերը բարության մեջ։
Նրանք չխորհեցին վերադառնալ իրենց Աստծուն, որովհետև պոռնկության ոգին նրանց մեջ է, և Տիրոջը չճանաչեցին։
Մի՛ խնդա, Իսրայե՛լ, և մի՛ ուրախացիր երկրի ժողովուրդների նման, որովհետև պոռնկանալով հեռացար քո Աստծուց. կաշառք սիրեցիր ցորենի բոլոր կալերի համար։
Նրանք այլևս իրենց զոհերը թող չզոհաբերեն սնոտի կուռքերին, որոնց հետևելով պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար հավիտենական օրենք թող լինի։
ես հայացքս նրա ու նրա հարազատների դեմ կդարձնեմ և իր ժողովրդի միջից կվերացնեմ նրան ու նրանց, ովքեր համախոհ եղան նրան՝ իշխանին ծառայելու։
հալածվեցիք առանց որևէ մեկի հալածելու։ Չար ոգին ելավ, քո մեջ գինի և արբեցություն կաթեցրեց. այդ կաթումից այս ժողովրդին էլ կհասնի։
Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափվի՛ր և զարթնի՛ր, և քարին՝ բարձրացի՛ր. և՛ մեկն է թվացյալ երևույթ, և՛ մյուսն է արծաթից ու ոսկուց կռած, և բոլորովին շունչ չկա դրանց մեջ։
Այս ծոպերը ձեր զգեստների վրա պիտի լինեն, որպեսզի տեսնելով դրանք՝ հիշեք Տիրոջ պատվիրանները և կատարեք դրանք և չշեղվեք՝ ձեր մտքերին ու աչքերին հետևելով, որով դուք պոռնկանում եք։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։