Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ7 Այս եղավ, որովհետև Իսրայելի որդիները մեղանչեցին Տիրոջ՝ իրենց Աստծու նկատմամբ, որն իրենց հանել էր եգիպտացիների երկրից և ազատել եգիպտացիների արքայի՝ փարավոնի ձեռքից։ Սակայն նրանք սկսեցին պաշտել օտար աստվածների, Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ7 Որովհետև Իսրայելի որդիները մեղանչեցին իրենց Տեր Աստծու դեմ, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի ձեռքի տակից, և պաշտեցին ուրիշ աստվածների։ Տես գլուխը |
Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Զեկքովրա էր, որը ռամացի Ներիայի դուստրն էր։ Նա Տիրոջ առջև գործեց այն բոլոր չարիքները, որ արել էին նրա նախնիները։ Նրա օրոք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան մտավ Հուդայի երկիրը։ Հովակիմը երեք տարի ծառայեց նրան, բայց հետո ապստամբեց նրա դեմ։ Տերը նրանց դեմ ուղարկեց քաղդեացիներին, Ասորիքի, մովաբացիների, ամովնացիների ու սամարացիների ավազակներին։ Այս բաներից հետո նրանք զղջացին՝ անսալով Տիրոջ խոսքին, որ ասել էր իր ծառա մարգարեների միջոցով։ Սակայն Տիրոջ զայրույթը դեռ Հուդայի վրա էր, որպեսզի մերժի նրան իր ներկայությունից Մանասեի գործած բոլոր մեղքերի և այն անմեղ արյան պատճառով, որ թափեց Մանասեն և Երուսաղեմը լցրեց անմեղ արյամբ։ Տերը չկամեցավ ոչնչացնել նրանց։
Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է արել. կապույտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ պետք է բարձվելով տարվեն. ոտքով մի քայլ էլ չեն փոխի, ոչ էլ իրենք իրենց կարող են բարձրանալ այն բանի վրա, որով տանում են։ Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև չարություն չեն անում, բայց բարություն էլ չկա նրանց մեջ։