Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Նրան ասացին. «Հապա հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թե հաջո՞ղ կլինի մեր գնացած ճանապարհը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Նրան ասացին. «Աղաչում ենք, հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թե արդյոք հաջո՞ղ կլինի մեր գնացած ճանապարհը»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Տիրոջ կամքը հարցրո՛ւ այսօր»։


Փոքրից մեծ բոլորը նրան էին նայում ու ասում. «Սա է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։


Հարցնում էին վիճակաքարերով և նրա գուշակաձողերով հայտնում էին նրան. պոռնկության ոգով մոլորվեցին և պոռնկանալով հեռացան իրենց Աստծուց։


Սո՛ւր, շրջվի՛ր, այս ու այն կո՛ղմ գնա, աջից ու ձախի՛ց սրվիր. ուր որ քո շեղբը սաստկանա,


Այսպես է ասում Տերը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանի որ խորհուրդ եք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք եք կռում, բայց ոչ իմ Հոգով, մեղքերի վրա մեղքեր եք բարդում։


Աքազ արքան պատվեր տվեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այս մեծ զոհասեղանի վրա պետք է մատուցես առավոտյան ողջակեզը և երեկոյան զոհաբերությունը, արքայի ողջակեզն ու նրա զոհաբերությունները, երկրի ժողովրդի ողջակեզները, զոհաբերություններն ու ընծաները։ Բոլոր ողջակեզների ու զոհաբերությունների արյունը նրա վրա պետք է թափես, իսկ պղնձե զոհասեղանն իմ տրամադրության տակ պետք է լինի առավոտյան»։


Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին հետախուզելու Լայիսա երկիրը, ասացին իրենց եղբայրներին. «Գիտե՞ք, որ այս տանը եփուդ, թերափ և մի քանդակած ու ձուլածո կուռք կա։ Հիմա տեսե՛ք, թե ի՛նչ պիտի անեք»։


Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք արեց, քանի որ ղևտացին ինձ համար քահանա եղավ»։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար։


Այդպիսով Միքան իր տանը կռարան ունեցավ։ Նա եփուդ ու թերափ պատրաստեց. նվիրագործեց իր որդիներից մեկին, որը նրա համար քահանա եղավ։


Նա ասաց նրանց. «Միքան ինձ համար այս ու այս արեց, ինձ վարձակալեց, և ես նրա համար քահանա եղա»։


Քահանան նրանց ասաց. «Գնացե՛ք խաղաղությամբ, Տիրոջ առաջն է ձեր գնացած ճանապարհը»։


(Հին ժամանակներում Իսրայելի մեջ այսպես էր ասում ամեն ոք, երբ գնում էր Աստծուց հարցում անելու. «Եկե՛ք գնանք տեսանողի մոտ», որովհետև հին ժամանակներում ժողովուրդը մարգարեին տեսանող էր անվանում)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ