Երկրի բոլոր աստվածներից ո՞ր մեկը կարողացավ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տերը Երուսաղեմը փրկի իմ ձեռքից”»։
ՈՎՍԵԵ 13:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հաստատեցի երկինքը և ստեղծեցի երկիրը, որի ձեռքերն արարեցին երկնքի բոլոր զորությունները, բայց ցույց չտվեցի քեզ՝ նրանց հետևից գնալու համար. ես հանեցի քեզ եգիպտացիների երկրից. ոչ մի աստծու, ինձնից բացի, չճանաչես, և ինձնից բացի, փրկիչ չկա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն Եգիպտոսից ի վեր ես եմ քո Աստվածը՝ Տերը, և ինձնից բացի ուրիշ Աստված չես ճանաչում, և մի փրկիչ չկա ինձնից բացի։ |
Երկրի բոլոր աստվածներից ո՞ր մեկը կարողացավ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տերը Երուսաղեմը փրկի իմ ձեռքից”»։
որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը՝ Իսրայելի Սուրբը, քեզ փրկողը։ Եգիպտոսն ու Եթովպիան որպես փրկագին տվեցի քեզ համար և Սուհենը քեզ հետ փոխանակեցի։
«Ընկան առավոտյան, ընկավ Իսրայելի թագավորը։ Քանի որ Իսրայելը մանուկ էր, ես սիրեցի նրան և Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին։
«Բայց ես՝ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, դարձյալ կբնակեցնեմ քեզ վրաններում ըստ տոների օրերի
Եփրեմն ասաց. «Հարստացա, հանգիստ գտա իմ անձի համար». նրա բոլոր վաստակները չեն մնա նրան, քանի որ անօրենությունների պատճառով մեղանչեց։
Նրանից վրեժխնդիր կլինեմ Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրան, ականջօղեր էր դնում, իր քառամանյակներն էր գցում, գնում էր իր հոմանիների հետևից և մոռացել էր ինձ»,- ասում է Տերը։
Եվ այն օրը ուխտ կհաստատեմ նրանց համար՝ անապատի գազանների, երկնքի թռչունների և գետնի սողունների հետ, և երկրից կվերացնեմ աղեղը, սուրն ու ճակատամարտը և քեզ հույսով կբնակեցնեմ։
Բայց ես օրհնության և խոստովանության ձայնով քեզ պատարագ կմատուցեմ, որ ուխտեցի և կհատուցեմ Տիրոջ փրկության համար»։
Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել»։