Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Երկրի բոլոր աստվածներից ո՞ր մեկը կարողացավ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տերը Երուսաղեմը փրկի իմ ձեռքից”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Այդ երկրների բոլոր աստվածներից ո՞րը իրենց երկիրն ազատեց իմ ձեռքից, որ Տերն էլ Երուսաղեմն ազատեր իմ ձեռքից”»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:35
13 Խաչաձեւ Հղումներ  

Մարդիկ լռեցին և պատասխան չտվեցին, որովհետև արքան հրաման էր տվել՝ «Նրան մի՛ պատասխանեք»։


Դու ինքդ լսել ես, թե ինչպես Ասորեստանի արքաները կործանել են բազմաթիվ երկրներ, իսկ դու պիտի փրկվե՞ս։


Արդարև, Տե՛ր, Ասորեստանի թագավորներն ազգեր ու երկրներ ոչնչացրին,


Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսեց Ռափսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի արքան է ուղարկել, որպեսզի անարգի Կենդանի Աստծուն և խոսքերով հայհոյի։ Այդ բոլորը լսելով՝ Տերը՝ քո Աստվածը, կպատժի՞ նրան։ Դու աղոթի՛ր կենդանի մնացողներիս համար”»։


Արդ, Եզեկիան թող ձեզ չխաբի, թող ձեզ դրանով չհուսադրի։ Մի՛ հավատացեք նրան, քանի որ բոլոր ազգերի ու թագավորությունների աստվածները չկարողացան իրենց ժողովուրդներին փրկել իմ և իմ նախնիների ձեռքից. ձեր Աստվածն էլ ձեզ չի փրկի իմ ձեռքից”»։


Ինչպես սիրելիներդ փրկվեցին, Այնպես պահպանի՛ր քո աջով և լսի՛ր մեզ։


Եվ փարավոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ արձակեմ Իսրայելի որդիներին։ Ես չեմ ճանաչում Տիրոջը և Իսրայելին չեմ արձակի»։


«Մի՞թե կացինն առանց փայտահատի կբարձրանա, կամ սղոցը վերև կելնի՞ առանց մեկի ձգելու. այնպես էլ՝ գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։


«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հաստատեցի երկինքը և ստեղծեցի երկիրը, որի ձեռքերն արարեցին երկնքի բոլոր զորությունները, բայց ցույց չտվեցի քեզ՝ նրանց հետևից գնալու համար. ես հանեցի քեզ եգիպտացիների երկրից. ոչ մի աստծու, ինձնից բացի, չճանաչես, և ինձնից բացի, փրկիչ չկա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ