ՈՎՍԵԵ 13:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար կլինեն առավոտյան ամպի պես և վաղորդյան ցողի պես, որ անցնում է, կալից քշված փոշու պես, և ծխնելույզներից ելնող ծխի պես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի առավոտյան ամպի պես պիտի լինեն և վաղ ցողի պես, որ շուտով անցնում-գնում է. մղեղի պես, որ կալից քշում է փոթորիկը, և ծխնելույզից ելած ծխի պես։ |
Բայց այդպես չեն ամբարիշտները, Ո՛չ, այլ նման են քամուց քշված Եվ երկրի երեսից սրբված հողմափոշու։
Բյուրավոր ազգերը նման են հորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տերը նրանց պիտի խեղճացնի և հալածի հեռո՜ւ, հեռո՜ւ։ Հարդի մղեղի պես նրանք պիտի քշվեն քամուց, անվի փոշու նման փոթորկից հողմացրիվ պիտի արվեն։
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա՛, որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և նման՝ առավոտյան ցողի, որ անհետանում է։
այլ խաղաղություն ցույց կտամ։ Այգին կտա իր պտուղը, հողը կտա իր բերքը, երկինքը կտա իր ցողը, և այդ ամենը ժառանգություն կտամ իմ ժողովրդի մնացորդներին։