ՈՎՍԵԵ 13:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քեզ թագավոր տվեցի իմ բարկությամբ և ընդհատեցի իմ ցասումով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես իմ բարկությամբ քեզ թագավոր տվեցի և իմ զայրույթով նրան վերցրի։ |
Քանի որ հիմա կասեն. «Մենք թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, բայց թագավորը մեզ ի՞նչ կանի»։
Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։
Անձամբ թագավորեցին, բայց ոչ ինձանով. տիրեցին, բայց ցույց չտվեցին ինձ, իրենց արծաթից և ոսկուց իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի կործանվեն։
բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկում է ձեր շուրջը գտնվողներից ու ձեզ նեղություն պատճառողներից։ Իսկ դուք ասացիք. “Ո՛չ, այդպես չէ, մեզ վրա թագավո՛ր կարգիր”։ Արդ, կանգնե՛ք Տիրոջ առջև, ըստ ձեր իշխանությունների, ըստ ձեր ցեղերի և ըստ ձեր հազարյակների»։
Սամուելը իսրայելացի բոլոր այրերին ասաց. «Ահա ես լսեցի այն ամենը, ինչ դուք ինձ ասացիք, և ես ձեզ վրա թագավոր կարգեցի։
Սամուելը Սավուղին ասաց. «Ես քեզ հետ չեմ լինի, քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, և Տերը քեզ մերժելու է իբրև Իսրայելի թագավորի»։
Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։