Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Սամարիան մերժեց իր թագավորին, ինչպես չոր ոստը՝ ջրի երեսից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Սամարիան և իր թագավորը ջրի երեսի փրփուրի պես պիտի չքանան։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 10:7
9 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ հիմա կասեն. «Մենք թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, բայց թագավորը մեզ ի՞նչ կանի»։


ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։


Քեզ թագավոր տվեցի իմ բարկությամբ և ընդհատեցի իմ ցասումով։


նույնպես կանեն ձեզ, ո՛վ Իսրայելի տուն, ձեր չարիքների երեսից»։


Սակայն Ասորեստանի արքան տեսավ, որ Օվսեեի մեջ նենգություն կա, որովհետև պատգամավորներ էր ուղարկել Եգիպտոսի թագավոր Սովային և այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային։ Ասորեստանի արքան ձերբակալեց նրան ու բանտարկեց։


Եղայի որդի Օվսեեն դավադրություն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակեեի դեմ, խփեց ու սպանեց նրան, և նրա փոխարեն ինքը թագավորեց Ոզիայի որդի Հովաթամի թագավորության քսաներորդ տարում։


Սակայն Տիրոջ հրեշտակը կանչեց թեզբացի Եղիային և ասաց. «Ելիր գնա՛ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամավորներին ընդառաջ և նրանց ասա՛. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցում անելու”։


Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։


Կվերցվեն Ովնի մեհյանները՝ Իսրայելի մեղքերը. փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին, և կասեն լեռներին. «Ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին. «Ծածկե՛ք մեզ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ