ՈՎՍԵԵ 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ընկան առավոտյան, ընկավ Իսրայելի թագավորը։ Քանի որ Իսրայելը մանուկ էր, ես սիրեցի նրան և Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրում էի նրան և Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։ |
“Դուք ինքներդ տեսաք, թե ի՛նչ արեցի եգիպտացիներին, և կարծես ձեզ արծիվների թևերի վրա դնելով՝ մոտեցրի ինձ։
Քեզ ասացի՝ արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթե չուզենաս արձակել նրան, ահա ես կսպանեմ քո անդրանիկ որդուն”»։
Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառավորվեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կտամ քո փոխարեն, իշխաններ՝ քո գլխի դիմաց։
Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգությունը և իմ հոգու սիրելիին տվեցի իր թշնամիների ձեռքը։
Տերն այսպես է ասում. “Քեզ հիշեցի և քո մանկության խանդաղատանքն ու քո չափահասության ժամանակվա սերը՝ ընթանալով Իսրայելի Սրբի հետևից”»,- ասում է Տերը։
Իսկ դա ավելի սաստիկ բան եղավ, քան քո բոլոր պոռնկություններն ու պղծությունները։ Ու չհիշեցիր քո մանկության օրերը, երբ մերկ էիր ու խայտառակ, արյանդ մեջ թաթախված, որի միջից էիր կենդանություն ստացել։
Մոտովդ անցա ու քեզ արյան մեջ թաթախված տեսա։ Ասացի քեզ. “Կենդանացի՛ր արյանդ միջից. կյանքդ արյունից է։
Եփրեմն ասաց. «Հարստացա, հանգիստ գտա իմ անձի համար». նրա բոլոր վաստակները չեն մնա նրան, քանի որ անօրենությունների պատճառով մեղանչեց։
«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հաստատեցի երկինքը և ստեղծեցի երկիրը, որի ձեռքերն արարեցին երկնքի բոլոր զորությունները, բայց ցույց չտվեցի քեզ՝ նրանց հետևից գնալու համար. ես հանեցի քեզ եգիպտացիների երկրից. ոչ մի աստծու, ինձնից բացի, չճանաչես, և ինձնից բացի, փրկիչ չկա։
Նրանից վրեժխնդիր կլինեմ Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրան, ականջօղեր էր դնում, իր քառամանյակներն էր գցում, գնում էր իր հոմանիների հետևից և մոռացել էր ինձ»,- ասում է Տերը։
«Սիրեցի ձեզ»,- ասում է Տերը, և ասացիք. «Ինչպե՞ս սիրեցիր մեզ»։ «Եսավը Հակոբի եղբայրը չէ՞ր,- ասում է Տերը,- բայց Հակոբին սիրեցի,
որտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Եգիպտոսի՛ց եմ կանչելու իմ Որդուն» (Ովս. 11.1)։
որովհետև գթաց իր ժողովրդին։ Բոլոր նրանք, որ սրբագործված են, Քո ձեռքի հովանու տակ են. Նրանք քո ենթակայությամբ են։
Տերը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ եք. իրականում դուք բոլոր ազգերից սակավաթիվ եք,