Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՈՎՍԵԵ 11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Աստծու սերն ապստամբ ժողովրդի հանդեպ

1 «Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրում էի նրան և Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։

2 Ինչքան կանչեցին նրանց, նրանք հեռանում էին նրանցից՝ Բահաղներին զոհ մատուցելով և կուռքերին խունկ ծխելով։

3 Բայց ես էի, որ Եփրեմին քայլել սովորեցրի. նրանց վերցնում էի իմ բազուկներով, սակայն չիմացան, որ ես եմ բժշկել նրանց։

4 Մարդկային լարերով՝ սիրո կապերով, ես ձգեցի նրանց և նրանց համար իրենց ծնոտներից լուծը հանողի պես եղա. խոնարհվելով նրանց դեմ՝ իրենց կերակրում էի։

5 Նա չպիտի վերադառնա Եգիպտոս. Ասորեստանը պիտի լինի նրանց թագավորը, որովհետև չուզեցին դարձի գալ։

6 Եվ սուրը պտույտ պիտի տա նրա քաղաքների վրա և վերացնի նրա նիգերը և լափի նրանց իրենց խորհուրդների պատճառով։

7 Իմ ժողովուրդը համառում է ինձնից խոտորվել. թեև դեպի Բարձրյալն են կանչվում նրանք, սակայն չեն բարձրանում։

8 Ես քեզ ինչպե՞ս թողնեմ, ո՛վ Եփրեմ, քեզ ինչպե՞ս հանձնեմ, ո՛վ Իսրայել. ես քեզ ինչպե՞ս Ադմայի նման դարձնեմ, Սեբոյիմի պես անեմ. սիրտս գալարվում է իմ ներսում. բորբոքվում է կարեկցությունս։

9 Ես չեմ գործադրելու իմ սաստիկ բարկությունը, կրկին չեմ ավերելու Եփրեմին. որովհետև ես Աստված եմ և ոչ թե մարդ, Սուրբը ձեր մեջ, և զայրույթով չեմ գալու։

10 Տիրոջ հետևից պիտի գնան. առյուծի պես մռնչալու է նա. երբ մռնչա նա, որդիները դողալով կգան արևմուտքից։

11 Նրանք թռչունի պես դողալով կգան Եգիպտոսից և աղավնու պես՝ Ասորեստանի երկրից, և նրանց պիտի բնակեցնեմ իրենց տներում»,- ասում է Տերը։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ