Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի այրը՝ նրա սիրած դալար որթատունկը։ Սպասեցի, որ նա իրավունքը կատարի, բայց նա անիրավություն արեց և ոչ արդարություն, այլ աղաղակ»։
ՈՎՍԵԵ 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե խոսքեր ասի՝ ստապատիր են. ուխտ կկնքի, և արդարադատությունն ինչպես սիզախոտ կաճի ագարակի անմշակ հողում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սին խոսքեր են խոսում, սուտ երդվում են ուխտ կնքելիս, և դատաստանը մոլախոտի պես բուսնում է արտի ակոսների մեջ։ |
Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի այրը՝ նրա սիրած դալար որթատունկը։ Սպասեցի, որ նա իրավունքը կատարի, բայց նա անիրավություն արեց և ոչ արդարություն, այլ աղաղակ»։
Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։
Քանի որ ահա Տերը հրաման կտա և կհարվածի մեծ ապարանքներին՝ կործանելով, և փոքր ապարանքներին՝ ջարդուփշուր անելով։
Եթե լինի մեկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ “Թողություն կլինի ինձ, թեև ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում”, այդ դեպքում մեղավորն անմեղին կորստյան կմատնի։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։
Այդ օրը սրտմտությամբ պիտի բարկանամ նրանց վրա, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի դառնան, բազում չարիքներ ու նեղություններ պիտի գտնեն ու այդ օրը պիտի ասեն. “Այս չարիքները մեզ վրա թափվեցին, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, մեզ հետ չէ”։
Զգո՛ւյշ եղեք, չլինի, թե որևէ մեկը զրկվի Աստծու շնորհից. դառնության արմատը աճելով թող ոչ ոքի նեղություն չտա, և նրանով շատերը չպղծվեն.