ՆԱՈՒՄ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղաքների [𝕸 գետերի] դռները բացվեցին, արքունիքները կործանվեցին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որոշվեց, որ թագուհին աքսորվի ու գերեվարվի, և նրա աղախինները հառաչում են աղավնիների ձայնով՝ իրենց կուրծքը ծեծելով։ |
Ճչում էի ծիծեռնակի պես և աղավնու նման մնչում, որովհետև աչքերս տկարացան նայելուց դեպի երկնքի բարձունքը՝ դեպի Տերը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցավերը,
և առհասարակ թափառելու են արջերի ու աղավնիների նման։ Մենք երկար սպասեցինք դատաստանի, բայց չեղավ, սպասեցինք փրկության, բայց այն հեռացավ մեզնից,
Բայց փրկվելու են նրանք, ովքեր ճողոպրելու են և լինելու են լեռների վրա՝ անձանձրույթ մնչացող աղավնիների պես։ Բոլորին էլ կոտորելու եմ, յուրաքանչյուրին՝ ըստ իր անիրավության։
Կհիշեն նրա մեծամեծները և կփախչեն ցերեկը, կտկարանան իրենց ճանապարհներին, կշտապեն դեպի պարիսպները և կպատրաստեն իրենց առաջապահներին։
Ահա քո ժողովուրդները կանանց նման են քո մեջ. քո երկրի դռներն ամբողջությամբ կբացվեն քո թշնամիների համար, և կրակը կուտի քո նիգերը։
Եվ նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն և կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։
Եվ ամբողջ ժողովուրդը, որ եկել և դիտում էր այս տեսարանն ու կատարվածը, ծեծում էր կուրծքը և վերադառնում։