Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԱՈՒՄ 2:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Որոշվեց, որ թագուհին աքսորվի ու գերեվարվի, և նրա աղախինները հառաչում են աղավնիների ձայնով՝ իրենց կուրծքը ծեծելով։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Քաղաքների [𝕸 գետերի] դռները բացվեցին, արքունիքները կործանվեցին,

Տես գլուխը Պատճենել




ՆԱՈՒՄ 2:7
9 Խաչաձեւ Հղումներ  

Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության, բայց այն հեռու է մեզնից,


Ծիծեռնակի պես, կռունկի պես ճչում էի, մնչում էի աղավնու նման. աչքերս նվաղում են վերև նայելուց։ Ո՛վ Տեր, տագնապում եմ, օգնի՛ր ինձ։


Եվ ամբողջ ժողովուրդը, որ այս տեսարանը դիտելու համար էր եկել, եղած բաները տեսնելով, ծեծում էր կուրծքը և վերադառնում։


Նրա հետևից ժողովրդի և կանանց մեծ բազմություն էր գնում, որոնք կոծում ու ողբում էին նրան։


Կուրծք ծեծելով ողբացե՛ք ցանկալի արտերի, պտղաբեր որթատունկերի համար։


Մինչ Պետրոսը ներքևում՝ գավթում էր, քահանայապետի աղախիններից մեկը եկավ


Եվ նրանց ազատվածները, որ կազատվեն, սարերի վրա կլինեն ձորերի աղավնիների նման. բոլորը կողբան՝ ամեն մեկն իր անօրենության համար։


Գետերի դարպասները բացվում են, և պալատը պիտի հալվի։


Ահա քո զորագնդերը կանանց պես պիտի լինեն քո մեջ, քո երկրի դարպասները բացվել են քո թշնամիների առաջ, կրակը կերել է քո նիգերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ