Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԱՈՒՄ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ահա քո ժողովուրդները կանանց նման են քո մեջ. քո երկրի դռներն ամբողջությամբ կբացվեն քո թշնամիների համար, և կրակը կուտի քո նիգերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ահա քո զորագնդերը կանանց պես պիտի լինեն քո մեջ, քո երկրի դարպասները բացվել են քո թշնամիների առաջ, կրակը կերել է քո նիգերը։

Տես գլուխը Պատճենել




ՆԱՈՒՄ 3:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով և զարհուրելով Զորությունների Տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրա։


Սուրը թող բարձրանա նրա գուշակների վրա, և թող վերանան նրանք. թող բարձրանա սուրը նրա պատերազմողների վրա, և թող լքվեն նրանք։


Թող բարձրանա սուրը նրա երիվարների ու կառքերի վրա, թող բարձրանա սուրը նրանց քաջամարտիկների վրա, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրա, և թող նրանք դառնան կանանց նման։ Թող բարձրանա սուրը նրա գանձերի վրա, և դրանք թող հափշտակվեն։


Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից հետ կանգնեցին, մնացին պաշարման մեջ, բեկվեց նրանց զորությունը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնվեցին նրանց տները, ջարդվեցին դրանց փականքները։


Եվ կսարսեն քո պատերազմողները, որ Թեմանայում են, քանի որ կվերանա մարդը Եսավի լեռից


Կհիշեն նրա մեծամեծները և կփախչեն ցերեկը, կտկարանան իրենց ճանապարհներին, կշտապեն դեպի պարիսպները և կպատրաստեն իրենց առաջապահներին։


Քաղաքների [𝕸 գետերի] դռները բացվեցին, արքունիքները կործանվեցին,


Այնտեղ կրակը կուտի քեզ, և սուրը կկործանի քեզ, կուտի քեզ մորեխի պես և կծարավի ջորյակի նման։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ