Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԱՈՒՄ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ճանապարհներին և կմոլորվեն հրապարակներում։ Նրանց տեսքը կրակե լամպերի նման է, և փայլակի պես այս ու այն կողմ են ընթանում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա հիշում է իր զորավորներին, նրանք գնալիս գլորվում են. շտապում են դեպի նրա պատը, և շարժական պատսպարանը պատրաստվում է։

Տես գլուխը



ՆԱՈՒՄ 2:5
9 Խաչաձեւ Հղումներ  

սեղա՛ն պատրաստիր, կե՛ր, խմի՛ր։ Եկե՜ք, իշխաննե՛ր, պատրաստե՛ք ձեր վահանները,


Ո՛չ քաղց են զգալու և ո՛չ էլ հոգնելու, ո՛չ նիրհելու են և ո՛չ էլ ննջելու, ո՛չ իրենց մեջքի գոտիներն են արձակելու, ո՛չ էլ իրենց կոշիկների կապերն են քանդվելու։


Ազգերը լսեցին քո գույժը, և երկիրը լցվեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախվեց ու թուլացավ, և երկուսն էլ միասին ընկան»։


Հրամա՛ն տվեք ամենքին՝ գնալու Բաբելոնի վրա, բոլոր աղեղնավորներին, թե՝ «Բանա՛կ դրեք դրա շուրջը, որպեսզի ոչ ոք այդտեղից չփրկվի։ Հատուցե՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ արեք դրան, որովհետև ընդդիմացավ Տիրոջը՝ Իսրայելի սուրբ Աստծուն»։


Կհիշեն նրա մեծամեծները և կփախչեն ցերեկը, կտկարանան իրենց ճանապարհներին, կշտապեն դեպի պարիսպները և կպատրաստեն իրենց առաջապահներին։


Ընկան քո զորավարները, ո՜վ Աշուրի թագավոր, կոտորվեցին քո զորքերը, քո ժողովուրդը ցրվեց լեռները, և չկա մեկը, որ նրանց հավաքի։


զենքի փայլ, սուսերի շող, վիրավորների թավալգլոր անկում. և վերջ չկար նրանց ազգերին, բայց կտկարանան իրենց մարմինների մեջ


Նրանց ձիերն ավելի արագ կվազեն, քան ընձառյուծները, ավելի կատաղի, քան արաբացիների գայլերը. նրանց զինյալները կասպատակեն, կդիմեն հեռուներից և կսլանան, ինչպես արծիվները ցանկությամբ՝ կերակուրի վրա։