ՄԻՔԻԱ 6:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ եթե ոչ հուրը և անօրենի տունը, որ գանձում է անօրեն գանձեր անիրավության հպարտությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դեռ ինչքա՞ն պիտի անօրեններն իրենց տներում հավաքեն խաբեությամբ ձեռք բերված գանձեր, դեռ ինչքա՞ն պիտի օգտագործեն թերի չափեր։ |
Ով լեզվի ստությամբ գանձ է կուտակում, սնոտի բաների հետևից է գնում և մահվան որոգայթներին պիտի հասնի։
Եվ չիմացավ իր գալիք եղեռնը,- ասում է Տերը,- քանի որ անօրենություն և թշվառություն էին գանձում իրենց գավառներում»։
Հայտարարե՛ք ասորեստանցիների գավառներում և եգիպտացիների երկրի գավառներում և ասե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռան վրա և տեսե՛ք բազում հրաշալիքներ նրա մեջ ու բռնությունը նրա մեջ։
Տիրոջ ձայնը կհնչի քաղաքի վրա և կփրկի նրա անունից երկյուղածներին։ «Լսի՛ր, ա՛զգ, ո՞վ է հանդերձավորելու քաղաքը,
Այն օրը վրեժխնդիր կլինեմ Բարձունքների վրա ցատկողներից, որոնք Տիրոջ տունը լցնում են ամբարշտությամբ։
Եվ ասացի՝ «Ի՞նչ է»։ Ասաց ինձ. «Դա չափելու գործիք է, որ ելնում է», և ասաց. «Դա նրանց անիրավությունն է ողջ երկրով մեկ»։
Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին և գողացան նզովված բաներից։ Հուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քարմիի, նա՝ որդին Զամբրիի, իսկ նա՝ որդին Զարայի, վերցրեց նզովված բաներից, և Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի որդիների վրա։