Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՄԻՔԻԱ 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Գալարվի՛ր և տառապի՛ր ծննդկանի պես, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև հիմա դուրս ես գալու քաղաքից և բաց դաշտում պիտի բնակվես, պիտի գնաս մինչև Բաբելոն. այնտե՛ղ պիտի ազատվես. Տերը քեզ այնտե՛ղ պիտի փրկի քո թշնամիների ձեռքից։

Տես գլուխը



ՄԻՔԻԱ 4:10
27 Խաչաձեւ Հղումներ  

“Քո որդիները, որոնք քեզնից են ծնվելու, գերի պիտի ընկնեն ու ներքինիներ դառնան Բաբելոնի արքայի տանը”»։


Քաղաքի պարսպի մեջ ճեղք բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան պարիսպների միջև գտնվող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտեզի մոտ էր։ Քաղդեացիները քաղաքը շրջապատել էին։ Թագավորը գնաց Արաբա տանող ճանապարհով։


Տերը նրա դեմ հանեց Ասորեստանի արքայի զորքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասեին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։


Մնացածներին գերեվարեց Բաբելոն։ Այնտեղ նրանք դարձան նրա ու նրա սերնդի ծառաները մինչև մարերի թագավորության հաստատումը,


«Այսպես է ասում Պարսից Կյուրոս արքան. “Տերը՝ երկնքի Աստվածը, ինձ է տվել աշխարհի բոլոր թագավորությունները։ Նա ինձ պատվիրել է Հուդայի երկրում՝ Երուսաղեմում, իր համար տուն կառուցել։ Ձեզնից ով նրա ժողովրդին է պատկանում, թող ելնի գնա, և թող Տերը՝ իր Աստվածը, նրա հետ լինի”»։


Ոմանք նստած էին խավարի և մահվան ստվերների մեջ, Կապված էին աղքատությանը, ինչպես երկաթին։


Այսպես է ասում Տերը՝ Աստված, Իսրայելի Սուրբը, որ փրկելու է ձեզ. «Ձեզ համար Բաբելոն կուղարկեմ, բոլորին տեղահան կանեմ ու փախստական կդարձնեմ, և քաղդեացիները նավերով պաշարման մեջ կառնվեն։


Ես արդարությամբ նրան թագավոր կարգեցի, և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի առանց կաշառքի և առանց ընծաների»,- ասում է Զորությունների Տերը։


Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։


«Այդ գոտին, որ ձեռք բերեցիր, հանի՛ր քո մեջքից, վեր կաց գնա՛ Եփրատի ափը և դա թաքցրո՛ւ այնտեղ՝ ժայռի խոռոչում»։


ես քեզ կազատեմ չար մարդկանց ձեռքերից, քեզ կփրկեմ ժանտ մարդկանց ձեռքերից»։


Իսկ դուք, բոլո՛ր գերիներդ, որոնց Երուսաղեմից ուղարկել եմ Բաբելոն, լսե՛ք Տիրոջ խոսքը.


Լսեցի քո հեծեծանքը, որը կարծես իր անդրանիկ որդուն ծնելու երկունքով բռնված կնոջ ձայնը լիներ։ Սիոնի դստեր ձայնը պիտի նվաղի, և նրա ձեռքերը պիտի թուլանան ու պիտի ասի. «Վա՜յ ինձ, որովհետև հոգիս նվաղեց սպանվածների համար»։


Պիտի գրավվի Կարիավովթը, պիտի նվաճվեն նրա ամրոցները, և այն օրը Մովաբի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես։


Բաբելացիների արքան մահվան դատապարտեց նրանց ու սպանեց Դեբլաթայում՝ Եմաթի երկրում։ Հուդայի ժողովուրդն իր երկրից գերեվարվեց։


Ծննդկանի երկունքի պես ցավեր կհասնեն նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ չի կարողանա դիմանալ որդիների կործանմանը։


Կոչնչացնեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց՝ «Իմ վարձն են սրանք, որ ինձ տվել են իմ հոմանիները». կդնեմ դրանք որպես վկայություն, և դրանք կուտեն անապատի գազանները, երկնքի թռչուններն ու երկրի սողունները։


Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։


Եվ կկանգնի, կտեսնի և կհովվի իր հոտը Տիրոջ զորությամբ, և կհաստատվեն Տիրոջ՝ իրենց Աստծու անվան փառքի մեջ, քանի որ այժմ մեծարվելու են մինչև երկրի ծայրերը,


Եվ կնոջը տրվեց մեծ արծվի երկու թև, որպեսզի թռչի անապատ, իր տեղը, որտեղ կկերակրվի որոշ ժամանակաշրջան, մի ժամանակաշրջան և մի կես ժամանակաշրջան, հեռու օձից։