Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Կոչնչացնեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց՝ «Իմ վարձն են սրանք, որ ինձ տվել են իմ հոմանիները». կդնեմ դրանք որպես վկայություն, և դրանք կուտեն անապատի գազանները, երկնքի թռչուններն ու երկրի սողունները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 «Ուստի ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 2:14
38 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կինը փախավ դեպի անապատ, որտեղ նրան տեղ էր պատրաստվել Աստծու կողմից, որպեսզի այնտեղ կերակրվի հազար երկու հարյուր վաթսուն օր։


Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։ Տերը՝ Աստված, մեր դատավորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,


Եվ կնոջը տրվեց մեծ արծվի երկու թև, որպեսզի թռչի անապատ, իր տեղը, որտեղ կկերակրվի որոշ ժամանակաշրջան, մի ժամանակաշրջան և մի կես ժամանակաշրջան, հեռու օձից։


Ամբողջ հոգով կապվելով Հակոբի դուստր Դինային՝ սիրեց նրան և սրտագին խոսեց նրա հետ։


ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։


Ձեր եղբորն ասացե՛ք՝ «Իմ ժողովուրդ» [𝕸 Ամմի], իսկ ձեր քրոջը՝ «Ողորմություն գտած» [𝕸 Ռուխամա]։


Նրանց եգիպտացիների երկրից դուրս բերեցի, անապատ առաջնորդեցի,


«Ահա այս պատճառով էլ օրեր են գալու,- ասում է Տերը,- և այլևս չեն ասի՝ “Կենդանի է Տերը, որ իսրայելացիներին հանեց եգիպտացիների երկրից”,


Տերն այսպես է ասում. “Քեզ հիշեցի և քո մանկության խանդաղատանքն ու քո չափահասության ժամանակվա սերը՝ ընթանալով Իսրայելի Սրբի հետևից”»,- ասում է Տերը։


Սև եմ ես և գեղեցիկ, դուստրե՛ր Երուսաղեմի, Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։


Մարդը վեր կացավ գնաց նրա հետևից, որ քաղցրությամբ խոսի, հաշտեցնի նրան իր հետ և նորից հետ բերի իր մոտ։ Նրա հետ էին իր ծառան և մի զույգ էշ։ Գնացին մինչև նրա հոր տունը։ Երբ աղջկա հայրը նրան տեսավ, նրան ընդառաջ ելավ։


Բայց երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ»։


քեզ էլ փրկեց թշնամու երախից։ Իր տակ գտնվող անդունդներից ազատեց քեզ ու առաջդ ճոխությամբ լի սեղան դրեց։


“Ուստի կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- հզոր ձեռքով, բարձրացած բազկով ու հորդացող ցասումով եմ թագավորելու ձեզ վրա։


Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։


Հիմա ես ինքս կասեմ, թե ինչպե՛ս եմ վարվելու իմ այգու հետ. կքանդեմ նրա ցանկապատը, և թող հափշտակության ենթարկվի այն. կկործանեմ նրա պարիսպները, և թող ոտքի կոխան լինի այն։


այսպես կասես նրան, թե այսպես է ասում Տերը. «Ահա ինչ որ ես շինեցի, ինքս քանդում եմ, և ինչ որ ես տնկեցի, ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը։


Նրա բոլոր քանդակները ջարդուփշուր կանեն և նրա բոլոր արձանները կրակով կայրեն. նրա բոլոր կուռքերը կկործանեմ, քանի որ պոռնկության վարձից կուտակեց և պոռնկության վարձից հավաքեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ