Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Քաղաքի պարսպի մեջ ճեղք բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան պարիսպների միջև գտնվող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտեզի մոտ էր։ Քաղդեացիները քաղաքը շրջապատել էին։ Թագավորը գնաց Արաբա տանող ճանապարհով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 քաղաքի պատնեշի մեջ մի խրամատ բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան երկու պարիսպների միջի դռան ճանապարհով, որը թագավորի պարտեզի մոտ էր. մինչդեռ քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Թագավորը գնաց Արաբայի ճանապարհով։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:4
26 Խաչաձեւ Հղումներ  

Քաղդեացիների զորքը հետապնդեց թագավորին և նրան հասավ Երիքովի Արաբովթ վայրում։ Նրա ամբողջ զորքը նրանից հեռացավ։


Եզեկիան զորացավ և վերաշինեց բոլոր կործանված պարիսպներն ու աշտարակները, ինչպես նաև կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ։ Նա ամրացրեց Դավթի քաղաքի պատնեշները և շատ զենք պատրաստեց։


Ջրաբուխ ավազանի պարիսպը մինչև Դավթի քաղաքից իջնող աստիճանները ստանձնեց Ադիոնը՝ թագավորի իշխանը։


Իսկ դուք երկու պարիսպների մեջտեղը՝ հին ջրմուղից ավելի ներս, ջուր պիտի հանեք ձեզ համար՝ առանց ձեր հայացքն ուղղելու նրան, որ սկզբից շինել էր այն՝ առանց նրա հիմնադրողին հեռվից հեռու ճանաչելու։


Բոլոր իշխաններդ փախստական են դարձել, գերյալներդ խստորեն կալանավորված են, քո հզորները, որոնք հեռու էին փախել, անխտիր կապանքների մեջ են։


և Հուդայի Սեդեկիա արքան չպիտի փրկվի քաղդեացիների ձեռքից, պիտի անպայման մատնվի բաբելացիների թագավորի ձեռքը, դեմառդեմ պիտի խոսի նրա հետ, և իր աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը։


Դու էլ նրա ձեռքից չպիտի փրկվես, անպայման պիտի բռնվես ու մատնվես նրա ձեռքը։ Քո աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը, դեմառդեմ պիտի խոսես նրա հետ և գնաս Բաբելոն”։


Իսկ եթե չգնաս բաբելացիների արքայի իշխանների մոտ, այս քաղաքը կմատնվի քաղդեացիների ձեռքը, դա հրով կայրեն, և դու նրանց ձեռքից չես փրկվի»։


և ինչպես ագարակի պահապաններ, շրջապատել են այն։ Դու անտեսեցիր ինձ,- ասում է Տերը.-


Հեծյալների ձայնից և լարված աղեղներից ամբողջ երկիրը խույս տվեց, մարդիկ սողոսկեցին քարայրները, թաքնվեցին անտառներում, բարձրացան քարանձավները. բոլոր քաղաքները լքվեցին, ու նրանց մեջ մարդ չի բնակվում։


Այսպես է ասում Տերը. «Ահա ես եգիպտացիների արքա Վափառ փարավոնին կհանձնեմ իր թշնամիների ձեռքը, իր հոգին պահանջողների ձեռքը, ինչպես որ Սեդեկիա արքային տվեցի իր թշնամու և իր հոգին պահանջողի՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը»։


Բարձրացե՛ք քաղաքի աշտարակների վրա և կործանե՛ք, բայց իսպառ մի՛ ավերեք. թողե՛ք մնան նրա հիմքերը, որովհետև դրանք Տիրոջն են։


Հուդան մատնվեց գերության, բազում տառապանքների, նեղության, ստրկության ու ծառայության. նա նստեց հեթանոսների մեջ և հանգիստ չգտավ. թշնամական պաշարման մեջ՝ բոլոր հալածիչները նրա վրա հասան։


Սիոնի դուստրերի ամբողջ վայելչությունը վերացավ. նրանց իշխանները նմանվեցին այն խոյերին, որոնք կեր չեն գտնում. նրանք իրենց այնքան ցանկալի իրերը տվեցին կերակուրների համար, որպեսզի հագեցնեն իրենց մարմինները։ Գնում էին նրանք մտամոլոր, նեղողների առաջն ընկած, հալածիչներից քշված։


Իշխանն էլ նրանց մեջ գլխիկոր է գնալու, գաղտագողի է շրջելու, պատը փորելով է դուրս գալու, երեսը ծածկած է գնալու, որպեսզի գետինը չտեսնի։


Եվ նրա բոլոր օգնականներին, որոնք նրա շուրջն են, նրա բոլոր պաշտպաններին ցրիվ եմ տալու բոլոր կողմերով ու նրանց հետևից սուր եմ քաշելու։


Նրանց աչքի առաջ ի ցույց կհանես հանդերձանքդ, որ պատրաստած կլինես գերության համար։


Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, Երուսաղեմից ազատված մեկն ինձ մոտ եկավ ու ասաց. «Քաղաքը գրավված է»։


Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։


Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ