Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 29:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Իսկ դուք, բոլո՛ր գերիներդ, որոնց Երուսաղեմից ուղարկել եմ Բաբելոն, լսե՛ք Տիրոջ խոսքը.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Իսկ դուք լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ բոլոր տարագիրներ, որոնց ես Երուսաղեմից Բաբելոն եմ ուղարկել։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 29:20
8 Խաչաձեւ Հղումներ  

«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ինչպես այդ քաղցր թուզն է, այդպես են ինձ համար Հուդայի գերյալները, որոնց այդտեղից ուղարկեցի քաղդեացիների երկիրը՝ բարիք անելու համար.


Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերության մեջ գտնվող ծերերին, քահանաներին և սուտ մարգարեներին։ Սույն նամակը հղված էր Բաբելոն՝ գերիներին և առհասարակ ժողովրդին, որոնց Նաբուքոդոնոսորը գերեվարեց Երուսաղեմից Բաբելոն,


Հեքոնիա արքային և տիկնոջը, ներքինիներին ու Հուդայի երկրի իշխաններին, ինչպես և բոլոր ազնվականներին, արհեստավորներին ու դարբիններին Երուսաղեմից տանելուց հետո։


«Լո՛ւր ուղարկիր բոլոր գերվածներին և հայտնի՛ր. այսպես է ասում Տերը ելիմացի Սամեայի մասին. “Քանի որ Սամեան, որին ես չեմ ուղարկել, մարգարեացավ և ձեզ փուչ բաների հույս տվեց,


Ձեզ նրա միջից դուրս եմ բերելու ու օտարների ձեռքն եմ մատնելու, ձեր մեջ դատաստան եմ անելու,


Գնա՛ ու մտի՛ր գերության մեջ գտնվող քո ժողովրդի որդիների մոտ։ Նրանց հետ կխոսես ու կասես. “Այս է ասում Տերը՝ Աստված”, գուցե լսեն և անսան»։


Վեր բարձրացած՝ մտա գերյալների մեջ ու գնացի Քոբար գետի բնակիչների մոտ, որոնք այնտեղ էին։ Ու դադար առնելով՝ յոթ օր նստեցի նրանց մեջ։


Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ