Եզեկիա արքայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։
ՄԻՔԻԱ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար կկոծի և կողբա, մերկ ու բոբիկ կքայլի, կոծ կանի վիշապների նման և կսգա հուշկապարիկների դուստրերի պես, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի պիտի ողբամ և լացեմ, բոբիկ ու մերկացած պիտի շրջեմ, շնագայլերի պես պիտի ողբամ և ջայլամների պես պիտի սգամ։ |
Եզեկիա արքայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։
Այնտեղ բույն են դնելու վայրի գազանները, նրանց տները լցվելու են աղաղակով, այնտեղ են հանգիստ առնելու համբարուները, դևերն են պարելու այնտեղ,
հուշկապարիկներն են բնակվելու նրա մեջ, ոզնիներն են ձագ հանելու նրա ապարանքներում։ Պիտի գա ժամանակը, շտապ հասնի, չի հապաղելու, օրերը երկար սպասել չեն տալու։
Դրա համար էլ Հազերի ողբը պիտի լացեմ Սեբիմայի այգիների վրա։ Ո՛վ Եսեբոն և Ելեիլա, ձեր ծառերը կոտորվեցին, որպեսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, և ամեն ինչ կործանվի։
Ահա թե ինչու մեջքս սարսուռով լցվեց, ցավերը բռնեցին ինձ, ինչպես ծննդկան կնոջը։ Համառեցի, որպեսզի չլսեմ, շտապեցի, որպեսզի չտեսնեմ։
Դրա համար էլ ասացի. «Թո՛ւյլ տվեք ինձ՝ դառնորեն լաց լինեմ, մի՛ աշխատեք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կործանման առիթով»։
Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։
Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։
Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։
Կանա՛յք, լսե՛ք Տիրոջ պատգամները, և թող ձեր ականջներն ընկալեն նրա բերանի խոսքերը։ Ձեր դուստրերին կոծե՛լ սովորեցրեք, իսկ կինն իր ընկերոջը թող ողբալ սովորեցնի,
«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զորության վրա։ Ազգերը նրա մեռյալ դուստրերին կիջեցնեն երկրի խորքը՝ նրանց մոտ, ովքեր վայելչության ջրերից խորխորատ են իջել։
Այն օրը ձեր դեմ առակ կհորինեմ. ողբեր կհնչեցնեն ողբաձայն և կասեն. «Բոլորովին թշվառացանք։ Իմ ժողովրդի մի մասը լարով չափվեց, և չկար մեկը, որ արգելեր նրան հետ դարձնելու. մեր հանդերը բաժանվեցին»։
Նա հանեց իր զգեստներն ու նրանց առջև մարգարեանում էր։ Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին։ Դրա համար էին ասում. «Սավո՞ւղն էլ է մարգարեների մեջ»։