Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 21:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ահա թե ինչու մեջքս սարսուռով լցվեց, ցավերը բռնեցին ինձ, ինչպես ծննդկան կնոջը։ Համառեցի, որպեսզի չլսեմ, շտապեցի, որպեսզի չտեսնեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Ահա թե ինչու երանքս սաստիկ դողում է, ծննդկանի ցավերի պես ցավեր են բռնել ինձ. գալարվում եմ՝ չեմ լսում, վրդովված եմ՝ չեմ տեսնում։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 21:3
17 Խաչաձեւ Հղումներ  

Պատգամախոսները տագնապի մեջ պիտի ընկնեն, պիտի տանջվեն, ինչպես երկունքի ցավով բռնված ծննդաբերող կանայք։ Փռնչալով մեկը մյուսին պիտի նայի, պիտի զայրանան, և զայրույթից պիտի կարմրեն նրանց դեմքերը,


Ինչպես որ երկունքի մեջ գտնվողը, որ մոտ է ծննդաբերելու, ճչում է իր ցավերից, այդպես եղանք նաև մենք քո երկյուղից, Տե՛ր, քեզ սիրելի եղողի համար.


Ինչո՞ւ վախենամ տառապանքի օրերից, Ինձ հալածողների անօրենություններից


Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։


Պիտի գրավվի Կարիավովթը, պիտի նվաճվեն նրա ամրոցները, և այն օրը Մովաբի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես։


Ահա թե ինչու իմ որովայնը քնարի նման պիտի հնչի Մովաբի համար, իսկ իմ փորն իբրև պարիսպ նորոգեցիր։


Զգուշացա, և իմ սիրտը զարհուրեց իմ շուրթերի աղոթքների ձայնից. դող մտավ ոսկորներիս մեջ, և փորս ներքուստ խռովվեց։ Կհանգստանամ նեղության օրը, երբ ելնեմ դեպի իմ պանդխտության ժողովուրդը։


Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առավ, նրա ձեռքերը թուլացան, նեղությունը ծննդկան կնոջ երկունքի պես տագնապի մեջ գցեց նրան։


Ահավասիկ թշնամին պիտի երևա արծվի պես, պիտի սլանա ու տարածի իր թևերը նրա ամրոցների վրա, և այդ օրը Եդովմի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես»։


Դրա համար էլ Հազերի ողբը պիտի լացեմ Սեբիմայի այգիների վրա։ Ո՛վ Եսեբոն և Ելեիլա, ձեր ծառերը կոտորվեցին, որպեսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, և ամեն ինչ կործանվի։


Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր, որովհետև նա երեքամյա երինջ է։ Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ, Արոնիիմի ճանապարհին պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։


Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դեպքերի պատճառով առավոտները կասես. “Ե՞րբ է երեկո լինելու”, իսկ գիշերները կասես. “Ե՞րբ է առավոտ լինելու”։


Երբ կինը երկունքի ցավերի մեջ է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամն արդեն հասել է. բայց երբ մանկանը ծնի, ուրախության շնորհիվ նեղության մասին այլևս չի հիշի, քանզի աշխարհում մի մարդ էլ ծնվեց։


Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։


Նրանց լուրն առանք, և մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պես մեզ պաշարեցին նեղությունները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ