Ղուկաս 6:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը դրեց ժայռի վրա. հեղեղի բարձրանալու ժամանակ, գետը զարկեց տանը և չկարողացավ շարժել այն, որովհետև հիմքը լավ էր գցված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նման է տուն կառուցող մի մարդու, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը ժայռի վրա դրեց։ Երբ հեղեղ եղավ, գետը խփեց տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված։ |
Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,
Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, Քեզ եմ աղոթում առավոտյան, Հոգիս ծարավ է քեզ, առավել ևս՝ մարմինն իմ։ Ինչպես անջուր, չոր և անապատ երկիր, Որտեղ չկա ճանապարհ,
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ տաճարը շինվեց Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Օրհնեցե՛ք Տիրոջը, երկի՛ր համայն,
Ինչպես որ մրրիկն է անցնում, այնպես էլ ամբարիշտը կկորչի, իսկ արդարը հավիտյան հաստատուն կմնա։
Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունաքար՝ նրա հիմքում, և ով հավատա նրան, չի ամաչելու։
Արևմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արևելքում՝ նրա փառավոր անունից։ Բարկությունը գետի պես ուժգնորեն պիտի գա Տիրոջից, կատաղորեն վրա պիտի հասնի։
Ամեն մարդ, որ ինձ մոտ է գալիս և լսում իմ խոսքերն ու կատարում դրանք, ձեզ ցույց տամ, թե ո՛ւմ է նման։
Իսկ ով իմ խոսքերը լսում է և չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, այն իսկույն փուլ եկավ, և այդ տան կործանումը մեծ եղավ»։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։
մասերն այն կառույցի, որի հիմքն առաքյալներն ու մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը։
Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։
Ուստի, եղբայրնե՛ր, առավե՛լ ջանացեք, որպեսզի բարի գործերով ձեր կոչումը և ընտրությունը հաստատ պահեք։ Այս բանն անելով՝ երբեք հանցանք չեք գործի,
Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, վստահություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։
Նրան, որ կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ,