Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 10:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Ինչպես որ մրրիկն է անցնում, այնպես էլ ամբարիշտը կկորչի, իսկ արդարը հավիտյան հաստատուն կմնա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Երբ փոթորիկն անցնում է, անիրավը չքանում է, բայց արդարը հավիտենական հիմք ունի։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 10:25
20 Խաչաձեւ Հղումներ  

Իմ բաժակի, ժառանգության բաժին, ո՛վ Տեր, Դու ես կրկին ինձ դարձնելու բաժինն իմ։


Քանի որ դու, Տե՛ր, Կծիծաղես նրանց վրա Եվ կարհամարհես բոլոր հեթանոսներին։


Մարդ անօրենությամբ հաջողության չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրվեն։


Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։


Այդպիսով նրանք իրենց համար գանձ կամբարեն՝ որպես ամուր հիմք հանդերձյալի համար, որպեսզի ձեռք բերեն ճշմարիտ կյանքը։


մասերն այն կառույցի, որի հիմքն առաքյալներն ու մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը։


Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։


որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի։ Նա կփչի նրանց վրա, և կչորանան, ու փոթորիկը կքշի դրանք՝ իբրև խռիվ։


Որ կողմ էլ դառնա ամբարիշտը, պիտի կործանվի, արդարների տները պիտի հարատևեն։


և երբ հանկարծակի խռովությունը ձեզ պատի, և կործանումը մրրիկի պես գա, կամ երբ ձեր վախճանը հասնի,


Ու կլինեն իբրև հարդ՝ հողմի բերանին, կամ թե չէ իբրև փոշի՝ մրրիկից քշվող։


Արդարը երբեք չպիտի դողա, ամբարիշտները չպիտի բնակվեն երկրի վրա։


Հավատարիմը թող հաստատ մնա իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերություն թող ստանա։


Երազի պես է թռչելու և չի գտնվելու. գիշերային տեսիլքի պես է թռչելու նա։


Ո՜վ իմ զորություն, քեզ կապավինեմ, Քանզի դու ես իմ օգնական Աստվածը։


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձրեց, Մենք մխիթարվեցինք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ