2 «Տերն իմ վեմն է, ամրությունն ու փրկիչը։
2 Նա ասաց. «Տերն իմ վեմը, իմ բերդն ու իմ ազատարարն է։
Ո՞վ է հզոր, բացի քեզանից, Տե՜ր, և ո՞վ է արարիչ, բացի մեր Աստծուց։
Հզոր է Տերը, որն ինձ հզորացնում է զորությամբ, իմ ճանապարհներն անարատ դարձնում։
Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,
Զօրհանապազ պիտի օրհնեմ քեզ և պիտի գովեմ քո անունը Հավիտյանս հավիտենից։
Լռեցի ես, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին Մշտապես՝ գիշերուզօր Տիրոջն աղաղակելուց։
Թող լեռները քո ժողովրդին խաղաղություն բերեն, Եվ բլուրները՝ արդարություն։
Բարի է խոստովանել Տիրոջը, Սաղմոս երգել քո անվանը, Բարձրյա՜լ,
Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։
Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։
Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինավոր։ Աստված հավատարիմ է, և նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ։
Տիրոջ նման այլ սուրբ չկա, ոչ էլ արդար՝ մեր Աստծու նման, և քեզանից բացի սուրբ չկա։
Սավուղն ու նրա մարդիկ գնացին Դավթին փնտրելու։ Երբ Դավթին իմաց տվեցին, նա իջավ Մաոնի անապատում գտնվող քարի մոտ։ Այդ լսելով՝ Սավուղը Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։
Երբ Սավուղը վերադարձավ այլազգիներին հետապնդելուց, նրան լուր բերեցին՝ ասելով. «Ահավասիկ Դավիթը Գադդայի անապատում է»։