Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։
Ղուկաս 1:72 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ողորմություն անելու համար մեր հայրերին և հիշելու իր սուրբ ուխտը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ողորմություն կանի մեր հայրերին և կիրականացնի իր սուրբ ուխտը։ |
Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։
Քո ժառանգները բազմանալու են երկնքի աստղերի չափ, այս ամբողջ երկիրը տալու եմ քո զավակներին, և նրանց միջոցով են օրհնվելու երկրի բոլոր ազգերը,
Քո սերունդը երկրի ավազի չափ է լինելու, տարածվելու է դեպի ծովակողմ, դեպի արևելք, դեպի հյուսիս ու դեպի հարավ։ Քո և քո սերունդների շնորհիվ օրհնվելու են երկրի բոլոր ազգերը։
Բայց ես ուխտս հիշելու եմ, որ քեզ հետ կապել էի մանկությանդ օրերին, և ինձ համար հավիտենական ուխտ եմ հաստատելու։
Եվ եկա հասա քեզ ու տեսա, որ ժամանակդ հասել էր, ինչպես նաև կուսությունդ խախտողների ժամանակը։ Թևերս քեզ վրա տարածեցի և մերկությունդ ծածկեցի։ Երդում արեցի և ուխտ կապեցի քեզ հետ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմը եղար։
Ճշմարտություն կտա Հակոբին, ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվեց մեր հայրերին հին օրերում։
Ավետարանի համաձայն՝ նրանք թշնամի են ձեր օգտի համար, բայց ընտրության տեսանկյունից՝ սիրելի՝ իրենց հայրերի շնորհիվ։
որ իսրայելացիներն են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումները,