Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 1:73 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

73 այն երդումը, որ արել էր մեր հորը՝ Աբրահամին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

73 Պահեց այն երդումը, որ տվել էր մեր հայր Աբրահամին, որպեսզի մեզ արժանավորի,

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 1:73
10 Խաչաձեւ Հղումներ  

Սաստեց Կարմիր ծովին, և այն ցամաքեց, Առաջնորդեց նրանց անդունդի միջով, Ինչպես անապատով։


այլ նրա համար, որ Տերը սիրում էր ձեզ և ուզում էր պահել այն երդումը, որ տվել էր ձեր հայրերին։ Տերը հզոր ձեռքով ու բարձր բազկով հանեց ձեզ ու փրկեց ստրկության տնից՝ եգիպտացիների փարավոնի ձեռքից։


Կհաստատեմ իմ երդումը, որ երդվեցի ձեր հայրերին՝ տալու նրանց այն երկիրը, որը մեղր ու կաթ է բխեցնում, ինչպես և այսօր”»։ Պատասխանեցի և ասացի. «Այո՛, Տե՛ր, թող այդպես լինի»։


«Եթե ենթարկվես այս բոլոր օրենքներին, պահես ու գործադրես դրանք, ապա Տերը՝ քո Աստվածը, կպահի իր ուխտն ու կողորմի, ինչպես որ երդվել է մեր հայրերին։


Երբ Աստված Աբրահամին իր խոստումը տվեց,- քանի որ չկար ավելի մեծ մեկը, որ նրանով երդվեր,-


իբրև պանդուխտ ապրի՛ր այս երկրում, և ես կլինեմ քեզ հետ ու կօրհնեմ քեզ, որովհետև քեզ ու քո ժառանգներին եմ տալու այս ողջ երկիրը։ Ես կկատարեմ այն երդումը, որ տվեցի քո հայր Աբրահամին։


Տերը՝ երկնքի Աստվածը և երկրի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից ու այն երկրից, որտեղ ծնվել եմ, նա, որ խոսեց ինձ հետ ու խոստացավ ինձ՝ ասելով. “Քո սերունդներին եմ տալու այս երկիրը”, իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և այնտեղից կին կառնես իմ որդի Իսահակի համար։


որպեսզի թշնամիների ձեռքից փրկված՝ կարողանանք առանց երկյուղի, սրբությամբ և արդարությամբ ծառայել նրա առաջ


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ