Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։
ՂԵՎՏԱԿԱՆ 6:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թթխմորով չեփվի այն։ Դա իրենց համար բաժին տվեցի իմ այն զոհերից։ Դա մեղքի և հանցանքի զոհաբերությունների նման ամենասուրբ է։ |
Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։
Մովսեսը հետաքրքրվեց մեղքերի քավության նոխազով, բայց այն արդեն այրվել էր, և բարկացավ Ահարոնի որդիներ Եղիազարի ու Իթամարի վրա՝ ասելով.
Տիրոջը մատուցվող ոչ մի անարյուն ընծա թթխմորով չպատրաստեք։ Թթխմորով ու մեղրով պատրաստված որևէ ընծա Տիրոջը չմատուցեք։
Այդ ընծայի մնացյալ մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցվող ամենասուրբ զոհատեսակներից է։
Հանցանքի համար մատուցվող խոյի զոհաբերման կարգն այս է. դա սրբությունների սրբություն զոհ է։
Քահանայական դասի բոլոր արուները թող ուտեն դրանից. սուրբ վայրում թող ուտեն, քանի որ դա սրբությունների սրբություն զոհ է։
Ինչպես մեղքի զոհի պարագայում է, նույնը և հանցանքինն է։ Միևնույն օրենքն է երկուսի համար էլ։ Պատկանում է քահանային, որը կատարում է քավության կարգը։