17 Թթխմորով չեփվի այն։ Դա իրենց համար բաժին տվեցի իմ այն զոհերից։ Դա մեղքի և հանցանքի զոհաբերությունների նման ամենասուրբ է։
17 Տերն ասաց Մովսեսին.
Յոթ օր քավություն կանես զոհասեղանի համար և այն կսրբագործես, որպեսզի զոհասեղանը ամենասուրբ լինի։ Եվ ամեն բան, որ դիպչի զոհասեղանին, սուրբ պիտի լինի։
Կօծես ողջակեզների սեղանն ու դրա բոլոր գործիքները և կսրբագործես զոհասեղանը, և զոհասեղանը ամենասուրբը կլինի։
Մովսեսը զգուշությամբ փնտրեց մեղքի զոհի նոխազը, բայց այն արդեն այրված էր։ Նա Ահարոնի մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա բարկացավ՝ ասելով.
Տիրոջը մատուցվող ոչ մի հացի ընծա թթխմորով չպատրաստվի, որովհետև թթխմոր և մեղր չպիտի այրեք՝ իբրև այրված զոհ Տիրոջ համար։
Հացի ընծայից մնացածը Ահարոնին և նրա որդիներին թող լինի։ Դա ամենասուրբ այրված զոհն է Տիրոջ համար։
«Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Այս է մեղքի զոհի օրենքը. ողջակեզի մորթված տեղում պիտի մորթվի մեղքի զոհը Տիրոջ առաջ։ Դա ամենասուրբ է։
Այն քահանան, որ մատուցում է մեղքի զոհը, նա պիտի ուտի այն։ Դա պիտի ուտվի սուրբ վայրում՝ ժողովի վրանի սրահում։
Քահանաների բոլոր արու զավակները պիտի ուտեն դրանից. դա ամենասուրբ է։
«Այս է հանցանքի զոհի օրենքը. դա ամենասուրբ է։
Քահանաների բոլոր արու զավակները կարող են ուտել դրանից. սուրբ վայրում թող ուտեն. դա ամենասուրբ է։
Ինչպես մեղքի զոհն է, այնպես է նաև հանցանքի զոհը։ Դրանց օրենքը նույնն է։ Այն պատկանում է դրանով քավություն անող քահանային։
«Նա մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց նրա բերանում» (Ես. 53.9)։