Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 7:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ինչպես մեղքի զոհի պարագայում է, նույնը և հանցանքինն է։ Միևնույն օրենքն է երկուսի համար էլ։ Պատկանում է քահանային, որը կատարում է քավության կարգը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ինչպես մեղքի զոհն է, այնպես է նաև հանցանքի զոհը։ Դրանց օրենքը նույնն է։ Այն պատկանում է դրանով քավություն անող քահանային։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 7:7
11 Խաչաձեւ Հղումներ  

Հաշիվ չէին պահանջում այն մարդկանցից, որոնց ձեռքն էին հանձնում գործավորներին տրվելիք արծաթը, որովհետև նրանք վստահելի էին,


իսկ մեղքի ու հանցանքի քավության համար ընծայաբերված արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրվում։


Մյուս գառը թող մորթի այն վայրում, որտեղ մորթում են ողջակեզն ու մեղքի զոհը, այսինքն՝ սուրբ վայրում։ Որովհետև մեղքի զոհը և հանցանքի զոհը նույն կերպ են արվում և պատկանում են քահանային և ամենասուրբ զոհ են։


Իսկ մնացած մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա կրակի վրա Տիրոջը մատուցած ամենասուրբ ընծաներից է։


Այդ ընծայի մնացյալ մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցվող ամենասուրբ զոհատեսակներից է։


Տերն ասաց Մովսեսին.


Քահանային, որ ողջակեզի կարգ է կատարում, պատկանում է ողջակեզի մորթին։


Եթե վնասի հատուցում ստացող չլինի, ապա հատուցումը թող ընծայվի Տիրոջը և պատկանի քահանային, բացի քավության խոյից, որով նա պետք է քավի իր մեղքը։


Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. նրանք, որ ուտում են մատուցած զոհից, մի՞թե հաղորդակից չեն սեղանին։


Չգիտե՞ք, որ նրանք, որ տաճարում են պաշտոնավարում, տաճարից էլ կերակրվում են, և նրանք, որ սեղանին են սպասավորում, սեղանից էլ վայելում են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ