Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 7:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հանցանքի համար մատուցվող խոյի զոհաբերման կարգն այս է. դա սրբությունների սրբություն զոհ է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Այս է հանցանքի զոհի օրենքը. դա ամենասուրբ է։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 7:1
17 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Մովսեսին.


Տերն ասաց Մովսեսին.


Նա ասաց ինձ. «Սա է այն տեղը, որտեղ քահանաները եփելու են զոհերի միսը՝ հանցանքների ու մեղքերի թողության համար։ Այնտեղ են եփելու նաև մաննան՝ ժողովրդին սրբագործելու համար ամենևին դուրս չգալով արտաքին գավիթը»։


Նրանք են ուտելու զոհերը՝ մեղքերի համար լինեն դրանք թե հանցանքի, ու Իսրայելի բոլոր նվերները նրանցն են լինելու։


երկուսն այս կողմում, երկուսը՝ մյուս, որպեսզի դրանց վրա մորթեին թե՛ մեղքերի և թե՛ հանցանքների համար զոհագործվող ողջակեզները։


և կրկին Տիրոջը նվիրվելու ուխտ անի։ Եվ մեկ տարեկան գառ թող նվիրաբերի իր մեղքերի քավության համար։ Իր ուխտին նախորդած օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտ արած գլուխը պղծվեց”։


Աստծու ընծաներն ամենասուրբ են, այդ սուրբ ընծաներից կարող է ուտել,


Եթե նա ի վիճակի չէ զույգ տատրակներ կամ աղավնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի քավության համար թող նվիրաբերի մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև մեղքի զոհ։ Դրա վրա թող ձիթայուղ չլցնի և կնդրուկ չդնի, որովհետև մեղքի զոհ է։


Դրանք թող բերի քահանային։ Քահանան նախ թող ներս տանի մեղքի զոհը, գլուխը ոլորելով պոկի ողնաշարից, բայց մարմնից չանջատի։


Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։


«Այն անձը, որ կվրիպի ու Տիրոջ սրբությունների հանդեպ ակամա կմեղանչի, իր հանցանքի համար թող Տիրոջը ոչխարների հոտից հիսուն արծաթ սիկղ արժողությամբ, ըստ սրբարանի սիկղաչափի, արատ չունեցող մի խոյ մատուցի,


Ղևտացի Հեմնայի որդի Կորեն՝ արևելյան կողմի դռան պահապանը, նշանակված էր ընծաների վրա՝ Տիրոջը նվիրաբերված երախայրիքներն ու ամենասուրբ նվերները բաժանելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ