Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 6:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Քահանայի բոլոր զոհերը ողջակեզ պետք է լինեն, դրանցից ոչ մի բան չպիտի ուտվի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ դրանից մնացածը պիտի ուտեն Ահարոնն ու նրա որդիները։ Այն պիտի ուտեն առանց թթխմորի, սուրբ վայրում. ժողովի վրանի սրահում պիտի ուտեն այն։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 6:16
13 Խաչաձեւ Հղումներ  

Ղևտացի Հեմնայի որդի Կորեն՝ արևելյան կողմի դռան պահապանը, նշանակված էր ընծաների վրա՝ Տիրոջը նվիրաբերված երախայրիքներն ու ամենասուրբ նվերները բաժանելու համար։


Այդ գիշեր թող ուտեն միսը՝ կրակի վրա խորոված, բաղարջ հացով ու դառը խոտերով։


Նրանք են ուտելու զոհերը՝ մեղքերի համար լինեն դրանք թե հանցանքի, ու Իսրայելի բոլոր նվերները նրանցն են լինելու։


Այդ ընծայի մնացյալ մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցվող ամենասուրբ զոհատեսակներից է։


Քահանան թող քավի նրա գործած մեղքերից յուրաքանչյուրը, և նրա մեղքը կներվի։ Մնացյալը թող պատկանի քահանային, ինչպես նաշիհի ընծան»։


Մեղքի ամեն մի զոհ, որի արյան մի մասը բերվում է Վկայության խորան՝ սրբարանում քավություն ստանալու համար, չպետք է ուտվի, այլ կրակով պետք է այրվի”։


Տերն ասաց Ահարոնին. «Ահա ես ձեզ հանձնեցի ինձ նվիրաբերված ընծաների պահպանությունը. Իսրայելի որդիների՝ ինձ նվիրած ամեն ինչ իբրև պարգև տալիս եմ քեզ ու քո հետնորդներին, և սա թող հավիտենական օրենք լինի։


Ուրեմն տոնը կատարենք ո՛չ հին խմորով, ո՛չ էլ չարության ու անզգամության խմորով, այլ անկեղծության ու ճշմարտության անթթխմոր հացով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ