Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 26:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ձեզ վրա երկրի վայրի գազաններ պիտի ուղարկեմ, նրանք պիտի ուտեն ձեզ ու պիտի հոշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիվը, և ձեր ճանապարհները կամայանան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ձեզ վրա կուղարկեմ դաշտի գազաններին, և ձեզ անզավակ կանեն, կհոշոտեն ձեր անասունները, կպակասեցնեն ձեր թիվը, և ձեր ճանապարհներն ամայի կդառնան։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 26:22
17 Խաչաձեւ Հղումներ  

Իրենց բնակության սկզբնական շրջանում նրանք չվախեցան Տիրոջից, և Տերն առյուծներ ուղարկեց, որոնք հոշոտեցին շատերին։


Երբ նա հետ դարձավ ու տեսավ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անվանելով հանցանքի և ունայնության որդիներ։ Եվ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։


Այդ ժամանակներում ապահովություն չկար դուրս եկողի ու ներս մտնողի համար, քանզի Տիրոջ սարսափն էր ընկել գավառների բոլոր բնակիչների վրա։


Այդ պատճառով նզովքը պիտի ուտի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։


Նրանց ճանապարհներն ամայացան, հեթանոսների ահը հանդարտվեց, և վերացավ նրանց հետ կնքված ուխտը. այլևս նրանց մարդ մի՛ համարեք։


Ես նրանց պիտի պատժեմ չորս միջոցով,- ասում է Տերը.- սրին՝ սպանելու համար, շներին՝ պատառոտելու համար, երկնքի թռչուններին և երկրի գազաններին՝ հոշոտելու և ոչնչացնելու համար։


ու ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղերսն ընդունելի լինի քո առաջ. մեզ համար, այս մնացորդացիս համար, աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն։ Շատերից այս քչերս ենք մնացել, ինչպես դու տեսնում ես մեզ քո աչքերով։


Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետև նրա տարեկան տոներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ Նրա կույսերը գերեվարվեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։


«Եվ եթե չար գազաններ ուղարկեմ այդ երկրի վրա ու նրան պատժեմ, և այն աստիճան ավերում լինի, որ գազանների պատճառով այնտեղից անցնել չլինի,


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,


Երկիրն ավերի ու կործանման եմ մատնելու, և ոչնչանալու է նրա զորության ամբարտավանությունը։ Ամայի են դառնալու Իսրայելի լեռները, որպեսզի չլինի թե որևէ մեկն անցնի դրանցով։


ձեր դեմ սով ու կատաղի գազաններ կուղարկեմ և ձեզ կպատժեմ. մահն ու արյունը կանցնեն ձեր վրայով, ձեր շուրջն էլ սրածություն կանեմ”։ Այս ամենը ես՝ Տերս, ասացի»։


Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, կքնեք, և չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կվերացնեմ չար գազաններին։ Եվ ձեր երկրում պատերազմ չի լինի։


Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով, Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես, իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։


«Նրանց կվտարեմ այն բոլոր ազգերի մեջ, որոնց չեն ճանաչի, և այդ երկիրը կավերվի նրանցից հետո, որովհետև ոչ ոք չի լինի, որ ելնի և դառնա. ընտիր երկիրն ավերակ դարձրին»։


Նրանք պիտի հյուծվեն սովից ու թռչունների չափաբաժին ուտելուց։ Անբուժելի հիվանդություններ և գազանների ժանիքներ և երկրի երեսին բարկությամբ սողացողների պիտի ուղարկեմ նրանց վրա։


Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Պակասեցին թագավորները, Գնացին շավիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։