Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 24:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Այդ պատճառով նզովքը պիտի ուտի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Դրա համար անեծքը լափում է երկիրը, և նրա բնակիչները կրում են պատիժը։ Դրա համար երկրի բնակիչներն այրվեցին, ու սակավաթիվ մարդիկ մնացին։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 24:6
28 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։


Երկրի աղքատ մարդկանցից ոմանց նա թողեց, որպեսզի զբաղվեն այգեգործությամբ ու երկրագործությամբ։


Նրանց զորությունը վերածվելու է ծեծված վուշի խռիվի, իսկ նրանց գործերը՝ կրակի կայծերի, և անօրեններն ու մեղավորները այրվելու են միասին, և չի լինելու ոչ ոք, որ հանգցնի կրակը։


Եթե Զորությունների Տերը մեզ ժառանգ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։


Սուրն իմ, որ արբեցել է երկնքում, այժմ իջնելու է եդովմացիների վրա և կորստյան դատապարտված ժողովրդի վրա՝ դատաստանի համար։


Իշխանները պղծեցին իմ սրբությունները, ուստի Հակոբին կորստյան մատնեցի և Իսրայելը՝ նախատինքի»։


Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը մղեղի նման է դառնալու, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։


քաղցից նա պիտի շրջվի դեպի աջ, պիտի շրջվի դեպի ձախ, որ ուտի, բայց պիտի չհագենա՝ մինչև իսկ իր բազուկների միսն ուտելով։


Երկիրը մինչև ե՞րբ պետք է սուգ պահի, ու ամբողջ վայրի խոտը չորանա։ Անասուն ու թռչուն կոտորվեցին երկրի բնակիչների չարությունների պատճառով, որովհետև ասացին. «Աստված չի տեսնի մեր ընթացքը»։


Դրա համար էլ այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Աստվածը. «Քանի որ այդ բանը խոսեցիք, ահավասիկ իմ խոսքը քո բերանն եմ դնում իբրև կրակ, թող լափի նրանց՝ այդ ժողովրդին, փայտի պես։


Դրանցից հաշվով մի փոքր մաս կառնես և թիկնոցիդ մեջ կամփոփես։


Ձեզ վրա երկրի վայրի գազաններ պիտի ուղարկեմ, նրանք պիտի ուտեն ձեզ ու պիտի հոշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիվը, և ձեր ճանապարհները կամայանան։


Եթե չլսեք և ձեր սրտում չդնեք փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունը, կնզովեմ այն և կցրեմ ձեր օրհնությունները, և չի լինի ձեր մեջ, քանի որ դուք ձեր սրտում չդրեցիք։


և ամբողջությամբ նախանձում և խաբում եք ինձ։ Տարին ավարտվեց,


Ամբողջ ժողովուրդը պատասխանեց և ասաց. «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա թող լինի»։


Որքա՜ն անձուկ է այն դուռը և նեղ՝ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն»։


Եսային աղաղակում է Իսրայելի մասին. «Եթե Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ էլ լինի, փոքր մնացորդ պիտի մնա,


Թեև երկնքի աստղերի չափ շատ էիք, բայց սակավաթիվ կմնաք, որովհետև չլսեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու ասածը։


Տերը ձեզ կցրի բոլոր ազգերի մեջ, սակավաթիվ կլինեք այն ազգերի մեջ, ուր Տերը կտանի ձեզ,


Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ